Ատամների սպառնալիքների «սև ցուցակ»


Ավստրալիացի ստոմատոլոգներն են այդ ցանկի հեղինակները£ Եվ պարզվում է, որ ատամները չեն «մարսում» նաև առողջության համար ամենաօգտակար որոշ մթերքներ£ Դրանց կատարյալ քայքայիչներ են գազավորված ըմպելիքները, սառնաշաքարները, ինչպես նաև էներգո-տոնիկները, ինչպես օրինակ, Red Bull¬ը կամ V Energy¬ն£ Այդ մթերքներում առկա աստղաբաշխական քանակով շաքարն ու թթուներն ամենաուղղակի իմաստով ներսից քայքայում են ատամները£ Շատերը, անշուշտ, հաճույքով են նարնջահյութ վայելում` համոզված, որ ծարավը հագեցնելուց զատ այն վիտամիններով հագեցնում է օրգանիզմը£ Մինչդեռ այն ատամների թշնամիներից մեկն է£ Սրա ելքը, սակայն, գտնելի է. ցիտրուսային հյութերը կարելի է ըմպել ձողիկներով` ատամները զերծ պահելով դրանց վնասակար ազդեցությունից£ - Մարդիկ միշտ չէ, որ պատկերացնում են, թե ինչն է ատամների ոսկրափուտ (կարիես) առաջացնում,¬ ասել է ստոմատոլոգիական ընկերակցության դոկտոր Ֆիլիպ Սոյերը£¬ Էմալի քայքայման արագ տեմպերն արձանագրվում են մանկահասակ երեխաների շրջանում. մասնավորապես այն պատճառով, որ օրվա ընթացքում նրանք մյուսներից ավելի հաճախ են ուտում£ Շատերը` երեխա թե մեծահասակ, «ոտքի վրա» քաղցրավենիք են ուտում£ Ատամների համար վնասակար է ոչ միայն շոկոլադեղենը, այլ շաքարով պատրաստված ամենայն ինչ£ Նույնիսկ` բնության բարիք որոշ մրգեր£ Դիետոլոգները նախազգուշացնում են, որ շաքար ու թթուներ են պարունակում բազմաթիվ մրգեր£ Բայց և հրաժարվել առողջությունն ամրապնդող բուսական սննդից միայն այն պատճառով, որ դրանք բացասաբար են ազդում ատամների վրա` բնավ չի կարելի£ Ուրեմն հարկավոր է օրական առնվազն 2 անգամ մաքրել ատամները և անհանգստության առաջին իսկ նշանների դեպքում դիմել մասնագետի£