Տղամարդկանց խոցող 10 արտահայտություն


Այո, արտահայտություններ կան, որոնք վախեցնելու չափ խոցում են նույնիսկ ամենաուժեղ տղամարդկանց` ընդհուպ մինչև սրտային տագնապներ պատճառելով նրանց£ Հակառակի պես էլ կանայք, որոշակիություն որոնելով կամ իրենց սիրելիներից հերթական հաճոյախոսությունը լսելու ակնկալիքով, հենց այդ հարցերն են տալիս նրանց£ Ահավասիկ. 1. Մենք ե՞րբ ենք ամուսնանալու£ Եթե նա գիտենար այդ հարցի պատասխանը, դու արդեն նրա օրինական կինը կլինեիր£ Տղամարդիկ նման հարցերում շտապել չեն սիրում£ Իսկ ամենից շատ` նրանք չեն սիրում, երբ իրենց պարտավորեցնում են£ Եվ նման ակնարկները քեզ ոչ թե մոտեցնում են ցանկալի նպատակիդ, այլ նրան ագրեսիվության են մղում£ 2. Չե՞ս ուզում խանութներ գնանք£ Բնականաբար` չի° ուզում£ Գլխավոր պատճառն էլ այն է, որ այդ խանութարշավը կարող է խլել ամբողջ օրը, իսկ վերջում էլ մե¯ծ դժվարությամբ ընտրածդ իրերը հանկարծ քեզ կարող են փոշմանեցնել` հենց դրամարկղի մոտ£ 3. Դեմքիս վրա փոփոխություն չե՞ս նկատում£ Դե, դու ինքդ քո ճաշակով քեզ ներկել ես, հոնքերդ բարակեցրել, շուրթերդ թանկարժեք շրթներկով պատել, մազերդ կտրել… Տղամարդն ամեն ինչ նկատում է ու գնահատում յուրովի£ Բայց նա իր միտքը չի° զբաղեցնի` հասկանալու համար, որ դու թարթիչներդ 256 %¬ ով երկար ցույց տվող տուշ ես ձեռք բերել£ Հարցերի փոխարեն գոհացիր, որ նա չի հարցնում, թե ի՞նչ միջոցներով£ 4. Իսկ դու ո՞նց ես կարծում... Այս հարցը, առավել ևս` դրա շարունակությունը տղամարդուն վախեցնում է իր անհեթեթության պատճառով. «ո՞ր կոշիկներն են ավելի լավ», կամ` «ընկերուհիս իսկապե՞ս միամիտ է, թե՞ ձևացնում է»£ Նա համոզված է, որ իր կարծիքը ոչ քո որոշումն է փոխելու, ոչ էլ վերաբերմունքդ£ Դիցուք` դու արդեն որոշել ես կարմիր կոշիկ գնել, իսկ ընկերուհիդ ` միամիտ, թե խորամանկ, շարունակելու է մտերիմդ մնալ£ 5. Ուզում եմ քեզ ծանոթացնել ծնողներիս հետ£ Օրինաչափ է, որ ծնողներդ կցանկանան ոչ միայն ճանաչել ասպետիդ, այլև նրա հետ քննարկել ձեր հետագա ծրագրերը£ Դա լավ հասկանում է տղամարդը, բայց հայրիկ¬ մայրիկիդ հետ ծանոթացնելու քո առաջարկը նրա համար հավասարազոր է թիվ 1 արտահայտությանը` «Մենք ե՞րբ ենք ամուսնանալու»£ 6. Մենք պետք է խոսենք£ Այս արտահայտությունը չարագուշակ է նրա համար£ Ինքդ էլ գիտես, որ սովորաբար զրույցներից նախազգուշացումներն ավելորդ են£ Եվ ասածիդ մեջ նա անպայման տհաճ ենթատեքստ է փնտրում£ 7. Դու ինձ չես բավարարում£ Կանայք սովորաբար այսպիսի դժգոհությունը բարձրաձայնում են` խանդելու պատճառով կամ տղամարդուն նսեմացնելու նպատակով£ Դա, սակայն, ոչ թե դաստիարակչական, այլ շատ ծանր հետևանքների կարող է հանգեցնել. սկսած ոչ լիարժեքության զգացումից մինչև կասկածներ` հենց քո անհավատարմության մեջ£ Բոլոր դեպքերում` վտանգավոր է£ 8. Իմ նախկին ընկերն (կամ ամուսինը) ինձ թույլ չէր տալիս աղբը թափել£ Իսկ քեզ դա՞ էր դուր գալիս£ Ուրեմն ինչո՞ւ նրա հետ չես, եթե այդքան լավն էր£ 9. Դու ինձ սիրո՞ւմ ես£ Կարող է թվալ, թե դժվար չէ` կարճ ու կոնկրետ «այո» ասել£ Բայց սիրո խոստովանության համար տղամարդը պետք է տրամադրվի£ Առավել ևս` իր համար անսպասելի պահին հնչած հարցը նրան փիլիսոփայական մտորումների տեղիք է տալիս£ Դիցուք` «Ինչու հանկարծ հիշեցիր», կամ` «Ի՞նչ է սերը…»£ Ի վերջո, նա ինքը կարող է երկմտանքի առջև հայտնվել` «Իսկապե՞ս սիրում եմ»£ Այնպես որ, անհարկի հարցասիրության փոխարեն արա այնպես, որ նա առանց քեզ չպատկերացնի իրեն£ 10. Դու ի՞¯նչ տղամարդ ես, որ... Մոռացա՞ք, որ նրա կողքին եք ապրում ու չի բացառվում, որ դժվարությամբ եք նվաճել նրա սիրտը£ Ժողովրդական իմաստությունն ասում է. «Եթե պնդում ես, որ վագրը ձի է, ուրեմն սանձ դիր նրա երախին»£ Ասել կուզի` հեռացիր, կամ մի նսեմացրու նրան, ում կողքին դեռ շարունակում ես մնալ և ումից ակնկալիքներ էլ ունես£