«Վերհուշի վարպետը»


XX դարի Թիֆլիսի ծանոթ կոլորիտն է կենդանանում Ազգային պատկերասրահի նորաբաց ցուցահանդեսում վիրահայ գեղանկարչության տիպիկ ներկայացուցիչ Հովսեփ Կարալյանի (1897-1981 թթ.) 80 գեղանկարներով ու գրաֆիկական աշխատանքներով£ Փիրոսմանիշվիլու հետնորդի մանկան անմիջականությամբ վրձնած պատկերներում` վերարտադրությունը հեքիաթով ու հումորով շաղախված կենսադրվագների: Մի էական առանձնահատկություն երևակելով. դրանք, կարծես, դաջված են նկարչի հիշողության խունացող ծալքերում£ Երբեմնի մոռացված նիստուկացը ակնհայտո րեն հարազատ է նրան` իր գինովցած ուրախությամբ ու տխրությամբ, սովորություններով ու կենցաղով£ Ռեքվիեմները, խնջույքները կամրջի մոտ ու կինտոյի պարի շուրջ, ֆայտոնում, խոհանոցում կամ փողոցում պատկերված մարդիկ չափազանց թանկ են գեղանկարչին` ապրած օրերի կարևոր մասնիկները լինելով£ Գուցե կյանքի պարզ ու հուզառատ ընկալմամբ էլ հոգեկից է դարձել Կարալյանը Սերգեյ Փարաջանովին, ում «Նռան գույնը» («Սայաթ¬Նովա») հանրահայտ կինոժապավենի էսքիզներն անելով` իր համաստեղծագործությամբ նպաստել է արտասովոր գեղագիտության շեշտադրմանը£ Ասենք, դա նաև պայմանավորված է եղել կերպարվեստագետի հետաքրքրությունների բազմազանությամբ` քանդակ, տպագրական գրաֆիկա, մոնումենտալ նկարչություն, թատերական ներկայացումների ձևավորում (հայտնի է Սունդուկյանի «Քանդած օջախը» Ռուբեն Սիմոնովի մոսկովյան թատերաստուդիայում` մինչ Գեղարվեստատեխնիկական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում ուսանելը) և այլն£ Դեռևս ծննդավայր Թիֆլիսում մասնագիտանալիս Կարալյանը բարեհաջող համատեղել է ստեղծագործությունն ու մանկավարժությունը£ 1917¬ից ի վեր մասնակցելով վիրահայոց, ապա խորհրդահայ նկարիչների խմբակային բազմաթիվ ցուցահանդեսների` առաջին անհատականը ունեցել է Երևանում 1967-ին` նույն թվականին արժանանալով ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման£ Դեգերելով Թիֆլիսից Մոսկվա, Բաքվից` Աշխաբադ, շուրջ 3 տասնամյակ հանգրվանել է Երևանում` մինչև կյանքի մայրամուտը բեղուն ստեղծագործելով£ Ինքնատիպ այս դասականի անունն ու գործը մատաղ սերնդի համար արժևորող նորաբաց ցուցահանդեսն ուշագրավ է նրանով, որ բնութագրական շատ մատիտանկարներ առաջին անգամ են հանրությանը ներկայացվում£ Իր իսկ խոսքերով էլ կարելի է ձևակերպել այցելուների ընդհանուր տպավորությունն այս պատկերահանդեսից. «Այո, ես ռեալիստ եմ, բայց հաճախ եմ արտահայտում բաներ, որոնք չկան իրական կյանքում» £ Կարալյանի անպաճույճ ստեղծագործական նկարագրի ամենադիպուկ որակումն է սա£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ