Թուրքական համայնքը նեղացել ա


Գերմանիայի թուրքերը պահանջել են աշխատանքից ազատել Բունդեսբանկի վարչության անդամներից մեկին` Տիլո Սառացինին` ԳԴՀ¬ում ապրող եկվորների հասցեին նրա քննադատական ու վիրավորական հայտարարությունների համար£ Դարմշտադտում կայացած կոնֆերանսում Սառացինը հայտարարել է, որ գերմանական հասարկությունը հետզհետե բթանում է` Մերձավոր Արևելքից, Թուրքիայից ու Աֆրիկայից անկիրթ ներգաղթածների «հաշվին»£ Եվ դա տեղի է ունենում բնական ճանապարհով. նրանք գերմանացիներից ավելի շատ են ծնում£ Ու քանի որ մտավոր ունակությունները ժառանգաբար փոխանցվում են երեխաներին, «մեծանում է մտավոր ցածր մակարդակ ունեցող սոցիալական խմբերի թիվը». այսպես է հիմնավորել իր կարծիքը Բունդեսբանկի ներկայացուցիչը£ Ավելին, 2009¬ի հոկտեմբերին բեռլինյան Lettre International շաբաթաթերթում տպագրված իր հարցազրույցում Սառացինը մտահոգություն էր հայտնել, որ Բեռլինին անկում է սպառնում ներգաղթողների հոսքից, որոնք իրենց մտավոր ու կրթական ցածր մակարդակով օգտակար ոչինչ չեն անում, չեն կարող գերմաներեն սովորել, չեն ուզում ինտեգրվել գերմանական հասարակությանը և ապրում են միայն նպաստներով£ - Թուրքերը գրավում են Գերմանիան ճիշտ այնպես, ինչպես ալբանացիները զավթեցին Կոսովոն,¬ նշել է Տիլո Սառացինը£¬ Ես չէի առարկի, եթե խոսքը վերաբերեր արևելաեվրոպական հրեաներին, որոնց օգտակարության գործակիցը 15 տոկոսով բարձր է, քան գերմանացիներինը£ Բայց ինձ դուր չի գալիս` երբ խոսվում է բնակչության այն խմբերի մասին, որոնք չեն պատրաստվում ինտեգրվել£ Ոմանց կողմից սադրալից համարվող այս արտահայտությունների համար չի բացառվում նաև, որ Տիլոյին կարող են վտարել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, որի անդամն է նա£