Ի՞նչն է դառնացնում Ռամզան Կադիրովին


Բարոյականությունն ու հոգևորը նուրբ թեմաներ են, երբեմն էլ` վտանգավոր£ Երբ ապրում ես դրանցով, ամեն ինչ հրաշալի է նույնիսկ, բայց երբեմն անընկալելի ես դառնում, երբ փորձում ես բարձրաձայնել դրանց մասին, առավել ևս` ընկալելի դառնալու և համախոհներ գտնելու առումով£ Իր վերջին բոցաշունչ ելույթներից մեկում Չեչնիայի նախագահ Կադիրովն էլ անշուշտ այդ չափանիշների վրա է հենվել` ավելի ընդգծուն դարձնելով, որ չափանիշ ասածն էլ պայմանականություն է` յուրաքանչյուրի կողմից յուրովի ընկալվող£ Ահավասիկ. - Ոչ ա°յս, ոչ էլ այն աշխարհում ձեր հանդեպ հարգանք չի լինի, եթե չսկսեք հետևել ձեր ընտանիքների բարոյականությանը, եթե չելնեք ուղիղ ճանապարհ£ Մենք բազմաթիվ անգամներ մարդկանց սրան ենք կոչել և կոչում£ Ցանկացած օր, ցանկացած շրջանում փողոցում կարելի է հանդիպել 15-20 խմած մարդկանց£ Չնայած, որ մենք ամեն օր խոսում ենք հարբեցողության վնասների մասին, խմողների քանակը չի նվազում£ Վշտացնող է առանձին կանանց ու աղջիկների արտաքին տեսքը` չհավաքված մազեր, մարմնի բաց մասեր, թափանցիկ զգեստներ£ Այդ կերպ նրանք փողոցում կողմնակի անցորդներին մղում են իրենց հանդեպ անհարգալից վերաբերմունքի£ Քանի անգամ մենք խոսել ենք այդ մասին, բայց տպավորությունն այնպիսին է, որ դա նրանց չի վերաբերում£ Այդ ի¯նչ ծնողներ են, ի¯նչ եղբայրներ են, ովքեր իրենց դուստրերին ու քույրերին թույլ են տալիս այդպես հանդուգն հագնվել£ Այնպիսի տպավորություն է, թե այդ տոհմում տղամարդ չի մնացել` որպեսզի հետևի նրանց£ Չէ որ ամեն անցորդ նրանց մատով է ցույց տալիս ու անպարկեշտ բառեր նետում նրանց հետևից£ Եթե դու հավատարիմ չես ժողովրդական ավանդույթներին, իսլամական ավանդույթ ներին, ապա գոնե տարրական տղամարդ եղիր£ Այդ մարդիկ շատ լավ գիտեն, որ այս ամենն իրենց ենք հասցեագրում, բայց ոչինչ չեն անում` վիճակը շտկելու համար...