Հա՞ որ...


ԱՄԵՐԻԿՅԱՆ արժույթի գահավիժումը շարունակվում է£ Չդադարող անկման վերաբերյալ Կենտրոնական բանկն, իհարկե, զլանում է մեկնաբանություններ հրապարակել` միաժամանակ շրջանցելով այս առիթով ներկայացվող հիմնավորումներն ու մեղադրանքները£ Ազգային արժույթի վերելքի վերջնակետը նույնպես չի նշմարվում, իսկ կիսապաշտոնական աղբյուրները արտարժույթի շուկայի ցնցումները գյուղատնտեսական սեզոնի ակտիվացմամբ են փորձում հիմնավորել£ Բարեբախտաբար ասվածն այնքան անտրամաբանական է, որ վստահորեն կարելի է պնդել, թե ամեն տարի հայաստանյան բերքահավաքը դոլարի արժեզրկմամբ հաստատ չի նշանավորվելու£ Ակնհայտ է, որ նման անհեթեթ հիմնավորում ներկայացվում է ընդամենը ինչ¬որ բան ասած լինելու համար£ ԻՀԱՐԿԵ, Հայաստանում մրգերն ու բանջարեղենն առաջին անգամ չեն հասնում, սակայն դժվար է հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ սրանով է սկսել պայմանավորվել դրամի հանդեպ պահանջարկի այնպիսի աճը, ինչը տեղական արժույթի հաղթական ընթացքով է նշանավորվում£ Մի՞թե գյուղմթերքների բարձր գինը դրանց իրացմամբ զբաղվողների մոտ այնքան շատ փող է կուտակել, որ հանրապետությունում մինչև անգամ դրամի քանակի պակաս է զգացվում£ Հազիվ թե£ Սակայն փաստն այն է, որ մրգերի ու բանջարեղենի գինն արտարժույթի շուկայում տեղի ունեցող զարգացումների պես աննախադեպ է մնում£ Դժվար չէ վերհիշել, որ նույնիսկ դրամի աշխարհ գալուց ի վեր որևէ մրգատեսակ այսչափ բարձր գին չի ունեցել£ Ավելին, դրամն ու գյուղմթերքներն այս շրջանում ավելի շատ միմյանցից անկախ են արժևորվում£ ՏՆՏԵՍԱԿԱՆ մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սովորույթի համաձայն` մրգային գնաճի խնդիրը շարունակում էր շրջանցել մինչև լրատվամիջոցների կողմից այս կառույցին հիշեցվեց, որ նշված շուկայում նույնպես աննախադեպ ու աննորմալ զարգացումներ են արձանագրվում£ Սակայն եթե կոնկրետ տնտեսվարողների դեպքում այս կառույցը մեծամասամբ այդպես էլ անզոր է` որևէ բան նախաձեռնել, ապա դժվար չէր ենթադրել, որ անգործունակ ճանաչվելու շեմին հայտնված ՏՄՊՊՀ¬ն այս պարագայում շատ ավելի կրավորական կեցվածքով է ներկայանալու£ Դրա «գործելաոճն» իհարկե չի փոխվել, և եթե ներկայիս գներն առաջիկա շաբաթներին մի տասն անգամ էլ բարձրանան, ապա կասկածից վեր է, որ գնաճը դարձյալ նկատվելու ու չի կանխվելու£ Այստեղ սիրում են պատճառաբանել, թե գյուղմթերքների շուկայի տնտեսվարողներն այնքան շատ են, որ անհնարին է նրանց վերահսկել... Դրան չի օգնում նույնիսկ այն օրինաչափությունը, որ գները կանոնակարգելու իրական ցանկության առկայության դեպքում նման գործընթաց կարելի է իրացման վայրերում` շուկաներում, կազմակերպել£