Մի խենթ քար գցեց երկնքից


Այդ խենթությունը գովազդի նպատակ ուներ և ծառայել է իր նպատակին:

Մեծ Բրիտանիայում հայտարարվել է 20 հազար դոլար արժողությամբ ադամանդի որս: Տեղի 77 DiΖΗonds ոսկերչական ընկերությունը թանկարժեք քարը 30,5 կմ բարձրությունից վար է նետել` իր արտադրանքի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու հեռանկարով: Հայտնի է, որ օդապարիկից նետված քարը վայրէջք է կատարել Լինքոլնշեր կոմսության Լի գյուղի մերձակայքում (տեղեկացրել է Metro-ն):

Ադամանդի գտնվելու վայրը GPS սարքի միջոցով հաշվարկվել է 10 կիլոմետրի ճշգրտությամբ, հիմա արդեն հերթը գանձ որոնողներինն է:

Գայթակղիչ մրցույթ է, չէ՞:

- Եթե գտնեք ադամանդը, ապա կարող եք այն պահել ձեզ: Ոչ մի հարկ և տուրք: Քարը ձերը կլինի, հավաստիացրել են ոսկերչականի ներկայացուցիչները:

Նրանք խորհուրդ են տվել երկնքից գցված գանձը որոնել Լի գյուղակի շրջակայքում: Նաև հուշել են, որ քարն իր տեղը կմատնի փայլով:

Ասում են` մի մեծ բազմություն սկսել է որոնողական «աշխատանքները»: Հավանաբար շուտով հայտնի կդառնա «երկնառաք» գանձը գտնողի անունը: