Ադրբեջանասիրության ախտանիշ


կամ, մեկ բառով` հայատյացություն Թե ինչ հետևություններ արեց առժամանակ առաջ Երևանում (հետո էլ` որևէ մարզում) ադրբեջանական ֆիլմերի փառատոն) կազմակերպող գեորգիվանյան երևույթը` դժվար է ասել: Այդ ծրագրի համար հափռած դրամաշնորհը հաստա´տ մարսեց ու պատվիրատուների աչքը մտավ նորից: Բայց այդպես էլ չուզեց խոստովանել, որ որքան այս հասարակությունն իրեն է խորթ ու օտար, նույնքան ինքն է օտար մեր ժողովրդին: Դա ևս իր խնդիրն է:

Մեզանում խոսքի անսահմանափակ ազատության չափ ազատորեն սողալն է արտոնվում` ում որ մարմնամասի շուրջը կուզես գալարվիր, հպվիր, վերջույթներ համբուրիր: Ո՞ւմ ի՞նչ գործն է: Չհաշված, իհարկե, արհամարհանքը, որն ասում են` ոմանց համար երբեմն հաճոյախոսության չափ հաճելի է: Ոմանց համար էլ` սողալու նոր ներշնչանք:

Սա` իմիջիայլոց: Բայց ոչ այնքան, որ մեզ թույլ տայինք հենց գեորգիվանյան երևույթին անձամբ հարցնել, թե հուլիսյան նամակից հետո ադրբեջանական քանի ձեռք շոյեց իր գլուխը: Կամ, ինչո՞ւ է նաև «հեռավոր» Հայաստանից ներողություն խնդրում իր յոլդաշներին, երբ կարող է հանգի˜ստ այնտեղ գնալ ու սերն անձամբ արտահայտել հայերի արյան ծարավ ոչ բարով մեր դրկիցին:

Չի´ գնում: Երևի հասկանում է, որ էնտեղ ոչ մեկին չի կարող այսպես հաճոյանալով որևէ մեկին այսքան հաճույք պատճառել, իսկ թշնամու ջրաղացին ջուր լցնելն էլ հո այսքան անվտանգ չի՞ լինի: Օրինակ, եթե նա իր քիրվեքի կողքին լիներ այն օրերին, երբ Չինար գյուղի 32-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը սխալմամբ հատել էր գյուղի սահմանը (սահման ասածն էլ երևի նախկինի պես մի քանի մոշի թփերով է որոշվում), գվանյանը ո՞նց կարող էր նամակ գրել Հայաստանի նախագահին, թե ճնշում գործադրեք, որ նրան չհոշոտեն: Չէ´ր կարող: Իսկ այ` Հայաստան սողոսկած ադրբեջանցի դիվերսանտներին նա պատրաստ է կրծքով պաշտպանել` դրանց «մեծարելով» որպես գերի: Դիվերսանտի ու գերու տարբերությունն էլ չգիտի: Չգիտի՞, թե՞ իր բոլոր իրավունքներն արտոնող երկիրը գնդակոծող ելուզակներին հուշում է ռազմական հանցագործներին գերու կարգավիճակով ներկայացնել:

Ակամա հիշեցինք ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մի նկատառումը.

- Հակառակորդը միջազգային պարտավորությունների խախտումներով փորձում է ապակողմնորոշել ոչ միայն միջազգային հանրությանը, այլև իր հասարակությանը` տարածելով ամենատարբեր ապատեղեկատվություն և ատելություն սերմանելով հայ ժողովրդի հանդեպ:

Հակառակորդը, այսինքն թշնամին, փաստորեն, միայն դրսում չի լինում: Տեսնես դրսին հրահրող վանյաններ էլի՞ ունենք...

Հիշեցնենք, որ երկու-երեք շաբաթ առաջ հայկական Քարվաճառում երկու դիվերսանտներ էին բացահայտվել` Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը: Որ նրանք պետք է պատժվեն մե´ր օրենքի ողջ խստությամբ` լիովին օրինական է, և ՀՀ պաշտպանության նախարարը ևս դա է պնդում: Ու մինչ քարվաճառցիներն ու մյուս հայաստանաբ նակները փառաբանում են մեր բանակը` թշնամուն արժանի հարված տալու և այդ երկուսի հայտնաբերմամբ հնարավոր աղետ կանխելու համար, էս Գվանյանը դառնաղի արցունքներով նամակ է գրել ադրբեջանական լրատվամիջոցներին: Vesti.Az էլեկտրոնային կայքն էլ, վկայակոչելով BΖkuΘost-ը, տարածել է այդ խեղկատակությունը` դրա հեղինակին մեծարելով որպես «հայաստանցի իրավապաշտպան»: Արդարամիտ լինելու դեպքում պետք է գրեին «հայաստանաբնակ ադրբեջանապաշտպան»: Չե´ն մտածել կամ էլ այսպես ավելի հնչեղ է: Հա´, նամակը չմոռանանք. (իհարկե` մասնակի կրճատումներով):

- Հայաստանի և չճանաչված ԼՂՀ-ի լրատվական դաշտը, ներառյալ պաշտոնական անձանց հայտարարությունները պուտինյան գործակալների գործողություններ են: Աստեղ չկա քաղաքականություն, և չկան հետաքրքրություններ: Գերիների իրավիճակը փակուղային է: Տվյալ դեպքում ես չեմ տեսնում ոչ մի հնարավորություն` քաղաքացիական մակարդակում իրավապաշտպանության համար և չեմ տեսնում օբյեկտիվ հետաքննության հնարավորություն: Ներողություն եմ խնդրում Դիլհամ Ասկերով և Շահբազ Գուլիևի հարազատներից ու մտերիմներից` այսքան կտրուկ և ոչ խրախուսելի հայտարարության համար: Հուսով եմ` ամեն ինչ կորած չէ, և Ադրբեջանի նախագահի կողմից ցուցաբերվելիք ճնշումը կարող է դեր խաղալ գերիների ճակատագրում:

Սա՞ էլ է խոսքի ազատություն... Իրավապաշտպանն, անշուշտ, օգտվում է նաև անպատկառ լինելու իրավունքից, որը ոչ մի չափով չի սահմանափակում մեր Սահմանադրությունը: Անվտանգության ծառայություններն էլ ավելի լավ գիտեն` ինչպես վարվել անմեղսունակ ցինիզմ դրսևորողների նկատմամբ: Իսկ մենք երևի պարզապես պիտի արհամարհենք այս նմաններին` նժդեհյան իմաստնության ըմբռնումով.

- Իրենց տականքները - ահա´ ազգերի իրական թշնամին: