Ամենահալածված կրոնը


Ասում են` ամեն օր քրիստոնյաներ են զոհվում իրենց հավատքի պատճառով: Որքանո՞վ է դա հավաստի` դժվար է ասել: Բայց նաև ահազանգ հնչեցնողներ կան, որ քրիստոնյաների ու քրիստոնեության դեմ հալածանքները ողջ աշխարհում աղետալի մասշտաբների է հասնում: Միջազգային տարբեր կազմակերպությունների տվյալներով` ներկայումս ճնշումների թիրախ են Հիսուս Քրիստոսի ուսմունքի 100 միլիոն հետևորդներ և ամեն տարի նույն պատճառով զոհվում է շուրջ 100 հազար քրիստոնյա: Ամենատարօրինակն այն է, որ նրանց հալածում ու սպանում են ոչ միայն բացահայտորեն ոչ քրիստոնյա մերձավորարևելյան տարածաշրջանում, Հյուսիսային ու Հարավային Աֆրիկայում, Հարավ-Արևելյան Ասիայում, այլև եվրոպական երկրներում, ուր քրիստոնեությունը դարեր ի վեր դրված է նրանց քաղաքական լինելության հիմքում: Քրիստոն յաների դեմ այսօր պայքարում են նաև իրենք` քրիստոնյաները:

OΘen Doors միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա հաշվետվությունն, անցյալ տարվա տվյալներն ամփոփելով, արձանագրել է, որ արդեն 12 տարի անընդմեջ` քրիստոնեության ու քրիստոնյաների ճնշումներն առանձնահատուկ սուր են Չինաստանում: Մասնագետների ամենամոտավոր գնահատմամբ` Քրիստոսի ուսմունքի հետևորդ 70 հազար հյուսիսկորեացիներ բանտարկված են ճամբարներում: Ընդ որում, կալանավորվել կարող են ոչ միայն տաճար կամ հավատքի հասարակա կան վայր այցելելու պատճառով, այլ նույնիսկ տանն Աստվածաշունչ ունենալու համար: Անգամ մահապատժի են ենթարկվել Չինաստանում քարոզիչների հետ կապեր ունենալու մեջ կասկածվող որոշ անձինք:

Իրավապաշտպանների կազմած նմանատիպ երկրների ցանկի երկրորդ տեղում Սոմալին է: Այստեղ քրիստոնյաներին հայտարարում են հավատուրացներ, իսկ նրանց ոչնչացնելը համարվում է պատվի գործ: Ներկայում սոմալեցիների ավելի քան 95 %-ը մահմեդականներ են: Քրիստոնեություն դավանում են ազգային փոքրամասնություն ներից մեկի` բանտու ազգության ներկայացուցիչները: Դարերի ընթացքում նրանք ենթարկվել են ճնշումների ու հիմա էլ համարվում են ցածրակարգ քաղաքացիներ: Բանտուները ոչ միայն մեկուսացված են հասարակության կյանքից ու չեն կարող կրթություն ստանալ, այլ նաև զրկված են քաղաքական իրավունքներից:

Քրիստոսահալածների ցանկի երրորդ հորիզոնականում Սիրիան է: Մինչև վերջերս քրիստոնյաներն այստեղ կազմում էին ազգաբնակչության 10 %-ը (մոտ 2 միլիոն մարդ): Սակայն Բաշար Ասադի և ընդդիմության հակամարտության արդյունքում վիճակն արմատապես փոխվեց: Միայն 1 տարում` 2013-ի ընթացքում, առնվազն 1200 քրիստոնյա է սպանվել, 600 հազարն էլ փախել են երկրից: Սիրիայում եղած եկեղեցիների 30 %-ը ավերվել կամ ամբողջովին փլատակվել է: Իր մեծությամբ երկրի 3-րդ քաղաքում` Հոմսում, արդեն գրեթե քրիստոնյաներ չեն մնացել:

2013-ի օգոստոսին Եգիպտոսում աննախադեպ բռնություններ կիրառվեցին քրիստոնյա ազգաբնակչության հանդեպ. 38 եկեղեցի քանդվել է, 23-ը` վնասվել, իսկ ղպտի քրիստոնյաների 58 տներ թալանվել ու հրդեհվել են: Ոչնչացվել է 85 խանութ, 16 դեղատուն ու 3 հյուրանոց: Վեց քրիստոնյաներ սպանվել են, 7-ը` առևանգվել:

Քրիստոնյաների հետապնդումների, հալածանքների ու սպանությունների մասին նմանատիպ լուրեր այսօր ստացվում են Իրաքից, Աֆղանստանից, Սաուդյան Արաբիայից, Պակիստանից, Լիբիայից, Էրիտրեյից, Կեմենից, Սուդանից, Մալդիվից:

Առանձնակի ուշադրության է արժանի Նիգերիան, ուր գործում է մուսուլմանական նշանավոր «Բոկո հարամ» (կարող է թարգմանվել «արևմտյան կրթությունը մեղք է») խմբավորումը: Դրա գրոհների թիրախը ոչ միայն ոստիկանության բաժիններն են, այլ նաև քրիստոնեական եկեղեցիները: Նիգերիայում մեկ շաբաթվա ընթացքում մինչ 500 հավատացյալ կարող է սպանվել: «Բոկո հարամ»-ի ամենաաղմկահարույց գործողություններից մեկը 16-18 տարեկան 276 աղջիկների առևանգումն էր:

Նրանց մեծ մասը քրիստոնեուհիներ էին, ովքեր, սակայն գերության մեջ ստիպված էին իսլամ ընդունել:

Մասնագետները համոզված են, որ հատկապես Մերձավոր Արևելքի պետություններում ուժգնացող արմատական տրամադրություններն են հանգեցրել այն իրողութ յանը, որ քրիստոնեությունը դարձել է ամենահալածական համաշխարհային կրոնը: Դրան մեծապես նպաստեց նաև «արաբական գարունը». հեղափոխական կազմավորում ների ալիքի վրա այս տարածաշրջանի երկրներ ներթափանցեցին իսլամիստներ ու ահաբեկիչներ` աշխարհի բոլոր երկրներից:

Հին Եվրոպայի վերջը

Այն, որ Հիսուս Քրիստոսի ուսմունքն ամեն կերպ փորձում են վտարել արաբական երկրներից, ինչ-որ չափով հասկանալի է: Սակայն դժվար է համակերպվել այն իրողությանը, որ վաղնջական ժամանակներից քրիստոնեական քաղաքակրթությունը որդեգրած երկրներում նույնպես հավատացյալները ճնշումների են ենթարկվում:

Ահավասիկ մի քանի փաստեր.

Իսպանիայում դատավոր Ֆերնանդո Կալամատը 18 տարով հեռացվել է աշխատանքից` միասեռական ամուսինների կողմից երեխա որդեգրելու հայցը հետաձգելու համար: Դատավորը չի թաքցրել, որ այդպես է վարվել, քանզի դա հակասում է իր կրոնական համոզմունքներին:

Գերմանական Քյոլնի համալսարանում համասեռամոլ ուսանողները տապալել են բողոքական փիլիսոփա, պրոֆեսոր Էդիթ Դյուզինգի դասախոսությունը: Եվ դա արել են ի նշան բողոքի առ այն, որ ֆրաու Դյուզինգը 2009 թ. մայիսին հոգեբանների համաժողովում դեմ էր արտահայտվել զեկուցումներից մեկը չեղյալ համարելու առաջարկին: Այդ զեկուցման հեղինակը հետազոտել էր, որ հոմոսեքսուալիզմը բուժելի հիվանդություն է:

Հունաստանում ուղղափառ հոգևորականին պայմանական դատվածություն էին տվել, թե նա «բավական հաճախ ու բավական երկար» է հնչեցրել զանգը:

Իտալական Լուջո-դը-Ռոմանյա համայնքի ընդունած կանոններն արգելում են հասարակական վայրերում կրոնական խորհրդանիշեր կրել. այնպիսիք, ինչպես օրինակ խաչելությունը: Արգելանքը գործում է նաև գերեզմանատների տարածքում:

Աղմկահարույց էր 2 բրիտանուհիների պատմությունը: Բուժքույրեր Շիրլի Չապլինը և Նադի Էվեյդին ուղեկցորդուհիներ էին ավիաընկերություններից մեկում: Բայց երկուսն էլ հեռացվել են աշխատանքից, որովհետև հրաժարվել են աշխատանքի ժամանակ իրենց վզից հանել խաչը: Իսկ հոգեբան Հարի Մակֆարլեյնը և մատենագետ Լիլիան Լադելը կարգապահական տույժի են ենթարկվել` միասեռական ամուսնությունը գրանցել չցանկանալու պատճառով: Մասնագետների պնդմամբ` Մեծ Բրիտանիայում տարեկան արձանագրվում է շուրջ 1500 նման միջադեպ (գրել է LentΖ-ru-ն):

Ի վերջո, չանտեսենք նաև անհաշվելի աղանդավորական խմբավորումները, որոնք նույն ուսմունքը քարոզելով` պառակտում են հենց Քրիստոսի ուսմունքի հավատավորներին: Իսկ ներքին պառակտումն ավելի վտանգավոր է, քան արտաքին ճնշումները: Հակաքրիստոնյաները ընդհուպ մինչև սպառնում են իրենց հավատքն անաղարտ պահելու համար ինքնազոհաբերվողներից, իսկ ներսից պառակտումը արդյո՞ք նույնքան վտանգավոր չէ: