Միլիոնատերերի քաղաքը


Հարավաֆրիկյան New Worled WeΖlthe ընկերության կատարած ուսումնասիրություններն արձանագրել են, որ միլիոնատերերի քանակով Լոնդոնն առաջին քաղաքն է աշխարհում: Ընդ որում, հաշվարկների մեջ չեն մտնում այն տներն ու բնակարանները, որոնցում ապրում են միլիոնատերերը:

Փորձագետների գնահատմամբ` լոնդոնաբնակների ավելի քան 3 տոկոսը 1 մլն դոլարից ավելի ակտիվներ ունի: Այստեղ հաշվվում է 395.600 դոլարային միլիոնատեր:

Նույն կազմակերպության անցյալ տարվա ուսումնասիրություններով` Լոնդոնը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը` Տոկիոյից և Նյու Յորքից հետ:

Փորձագետները կարևոր են համարել նշել, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը նյութապես ապահովված մարդկանց ձգում է` որպես Եվրոպայի գլխավոր ֆինանսական կենտրոն: Այսուհանդերձ, մուլտիմիլիոնատերի` առնվազն 10 միլիոն մաքուր ակտիվներ ունեցողների քանակով Լոնդոնը զիջում է Հոնգկոնգին (15.400 մարդ) և Նյու Յորքին (14.300 մարդ). այդպիսիներն այնտեղ 9700-ն են:

Պարզվում է` նույն ցանկում Մոսկվան զբաղեցնում է 24-րդ տեղը` իր 76.100 միլիոնատերերով և 7600 մուլտիմիլիոնատերերով:

Վերջին տասնամյակում բազմամիլիոնատերերի քանակն աշխարհում ավելացել է 71 %-ով, իսկ միլիոնատերերն աճել են 58 %-ով (տեղեկացրել է vesti.ru-ն):