Վ Ե Ր Ջ Ա Պ Ե¯ Ս Մարզադպրոցներ են կառուցվում և վերակառուցվում


Թալինի քաղաքապետ - Նման շինություններ, ինչպիսին մանակապատանեկան մեր մարզադպրոցն է, մեր հանրապետությունում շատ դժվար է ինքնուրույն կառուցել: Թալինցիների անունից շնորհակա լություն եմ հայտնում Իշխան Զաքարյանին, Հանրապետության նախագահին` այսպիսի նվերի համար: Այն միակն է Թալինում, և ինքս անձամբ եմ հետևում աշխատանքներին, հսկում, որպեսզի թերություններ չլինեն: Հոկտեմբեր ամսին շենքը կհանձնենք շահագործման: ԳՈՒՐԳԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ. Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ, աշխարհի բազմակի չեմպիոնների մարզիչ - Այսպիսի մարզադպրոցի կարիքը վաղուց և շատ էր զգացվում: Մարզվել ցանկացողները շատ-շատ են, և դա պատահական չէ: Վանաձորը աշխարհին բազմաթիվ չեմպիոններ է տվել: Այսօրվա հավաքականներում էլ մեր քաղաքն իր ներկայացուցիչներն ունի: Ունենք շատ սրտացավ մարզիկներ, մարզիչներ, ովքեր ջանք չեն խնայում` հայկական սպորտի զարգացմանը նպաստելու: Դեռևս ֆինանսական դժվարությունները հաղթահարված չեն, բայց մենք լավատես ենք: Սպորտ և գումար, ու մենք կունենանք երջանիկ ապագա, առողջ սերունդ: ՎԱՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. Գավառի պետական համալսարանի սպորտի ամբիոնի վարիչ, քաղաքապետարանի մարզադպրոցի ավագ մարզիչ - Մարզադպրոցը վերանորոգվել է, բայց կան որոշ թերություններ, չնայած դրանք մարզումների համար էական չեն: Հիմնական պրոբլեմը ջեռուցումն է, որովհետև այստեղ տարվա մոտ 6 ամիսը ցուրտ է: Կաթսայատուն կա, սակայն դրա շահագործումը ծախսատար է: Մարզումները վճարովի են, և գոյացած այդ գումարներով պիտի փորձենք ջեռուցում ապահովել: Սակայն վճարովի լինելու հանգամանքը խանգարելու է, որպեսզի բոլոր ցանկացողները, առավել ևս օժտված շատ երեխաներ կարողանան մարզվել: ՍԱՄՎԵԼ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ. Վայոց Ձորի փոխմարզպետ - Սպորտի, ինչպես նաև մեր կյանքի մյուս բնագավառներում էական փոփոխություններն ակնառու են: Դրա վառ ապացույցը հենց Վայքի մարզադպրոցի հիմնանորոգումն է ու նաև գույքով ապահովումը, որը լավագույն բազա է մեր երիտասարդության, հատկապես աճող սերնդի ֆիզիկական դաստիարակության համար: Նման աշխատանքներ կատարվում են նաև Եղեգնաձոր քաղաքում, մեր մյուս բնակավայրերում: Այնպես որ զարթոնք է ապրում սպորտը, և դա մեզ մեծ ուրախություն է պատճառում: Դեռևս շատ անելիքներ կան հատկապես բազայի ստեղծման և շահագործման, այն արժանի կադրերով ապահովելու ուղղությամբ: Սակայն այդ հարցերը ևս աստիճանաբար կլուծվեն, և հեռու չէ այն օրը, երբ մեր մարզի երիտասար դությունը նույնպես իր խոսքը կասի մեծ սպորտում: Այս գեղեցիկ մարզադպրոցը մեր Անկախության 15-ամյակի ամենամեծ նվերն էր, որ Վայք քաղաքը ստացավ: ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆ. Սյունիքի մարզպետարանի Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն - Ապագայում ավելի մեծ սպասելիքներ ունենք: Այսուհետ Գորիսը կարող է մասնակցել հանրապետական մրցումներին և իր պատվավոր տեղը գտնել մարզաշխարհում: Մինչև հիմա չունեինք այս պայմանները: Այս հոգատարությունը պարտավորեցնում է: Արդեն ծրագրել ենք նաև մարմնամարզության խմբակներ ստեղծել, ինչը մեծ հետաքրքրություն կառաջացնի պատանիների շրջանում: Մնում է միայն ջեռուցման խնդիրը լուծվի. մնացած հարցերը կարծես կարգավորված են:

ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ