ՄԵԿ ՔԱՅԼ ԵՎՍ...


Անկախության 15-ամյակին է նվիրված նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառն ընդգրկող «Ամիս» միջոցառումների համակարգը` մրցույթներ (աշակերտական, միջբուհական...), կոնֆերանսներ և այլն, որոնք տեղի են ունենալու Հայաստան-Սփյուռք գործարար ֆորումի շրջանակներում: Խորագրին հավատարիմ մեկամսյա (սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը) այս հետաքրքիր նախաձեռնությունը հովանավորել են ՀՀ վարչապետը և ազգային ու միջազգային մի շարք կազմակերպություններ: Նրանց աջակցությամբ է ստեղծվել նաև web կայքը (it mont, SS Ամիս)` լրացուցիչ լուսաբանման համար: Մասնակիցներից շատերի գործը հեշտացվել է, ստեղծվել են տարածքային գրասենյակներ (Գորիս, Գյումրի, Վանաձոր): Ինչ խոսք, սա ևս մեկ քայլ է Հայաստանում տեղեկատվական-տեխնոլոգիաների ասպարեզի առաջընթացի ու զարգացման համար: Իհարկե, դրան կնպաստի նաև այդ բնագավառում միջազգային ճանաչում վայելող կազմակերպությունների մասնակցությունը այս հետաքրքիր նախաձեռնությանը:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ