Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ «Ոչ մի սադրանք մեր նպատակներից մեզ չի` կարող շեղել»


Գրեթե մեկ տարի առաջ «Հայ Արիական միաբանության» առաջնորդ Արմեն Ավետիսյանի դեմ կատարված հայտնի դեպքերի թեման մամուլում նորից հարություն է առել: Որպես ամբողջ ընթացքին պարբերաբար անդրադարձ կատարած թերթ, մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած իրարամերժ տեղեկատվությունը «Ավանգարդին» մտորելու տեղիք է տվել: Այս դեպքում ճիշտ է պարզաբանումներ ստանալ հենց իրենից` Արմեն Ավետիսյանից: - ի՞նչը առիթ դարձավ կրկին անդրադառնալու Ձեր ձերբակալությանը, դատարանում տրված ցուցմունքներին, դրանց առնչվող այլ հարցերին, գրվա՞ծ, թե՞ չգրված նամակներին: - Որոշ լրատվամիջոցներ փորձում են մեր արծարծած խնդիրներն այլ կերպ մեկնաբանել: Իմ դատապարտումից հետո իմ մամուլի ասուլիսում, ինչպեսև` մի շարք թերթերում, ես հանգամանորեն պարզաբանել եմ խնդրի իսկությունը, սակայն մեր դեմ գործող լրատվամիջոցներն ու նրանց պատվիրատուները, ինչպես երևում է, չեն հանգստանում: Բարոյականության վերականգնումը քաղաքականության ոլորտում, հանրության շրջանում, ազգային և մարդկային արժեքների համադրման գաղափարները, որոնք մենք որդեգրել ենք, ձեռնտու չեն դրսի և ներսի այն ուժերին, օտար պետություններին, միջազգային կազմակերպություններին, որոնք փորձում են երկրները գրավել ներսից, այսինքն` հային հայի դեմ հանելով: Մեր գաղափարաբանությամբ ու գործունեությամբ մենք նրանց ճանապարհին խոչընդոտ ենք, քանի որ պարբերաբար հանրությանը տեղեկացնում ենք նման ներխուժումների մասին, զգոն պահում ժողովրդին: Եվ այն լրատվամիջոցները, որոնք սպասարկում են մեր ազգային ու պետական անվտանգությանն սպառնացող ուժերին, բնականաբար պիտի պայքարեն մեր դեմ: Նրանց նպատակը մեզ անընդհատ այդ խժդժությունների մեջ ներքաշելն ու մեզ ասպարեզից հանելն է: Սա հստակ ծրագիր է, որն իրականացվում է և° մասոնական օթյակների, և° տարբեր գաղտնի ծառայությունների միջոցով: - Անդրադառնանք այն նամակներին, որոնք ըստ մամուլի հրապարակումների, Ձեր կողմից ուղարկվել են երկրի նախագահին և այլ պաշտոնյաների: - Ինչ-որ նամակների մասին խոսվում էր, երբ ես դեռ քրեակատարողական հիմնարկում էի: Դեռ այն ժամանակ ընկերներիս խնդրեցի հնարավորության դեպքում ճշտել` որտեղի՞ց, ինչպե՞ս են դրանք հայտնվել շրջանառության մեջ: Իսկ բոլոր դեպքերում հստակ ասել եմ, որ պատրաստ եմ հերքել, եթե դրանք ներկայացվեն ինձ: Հիմա էլ վստահ ասում եմ` դրանք իմ ձեռագիրը չեն, դրանց հեղինակը ես չեմ: Նման կեղծ նամակներ վկայակոչողները ընդամենը փորձում են վարկաբեկել իմ անձը, ներքաշել ինձ կեղտոտ, անազնիվ խաղերի մեջ, ինչը հայ լրագրողին, առավել ևս հայ կնոջը հարիր չէ… Իսկ եթե փորձում են ինձ դաս տալ, ապա ես ավելի լավ դասեր ունեմ տալու առ այն, որ չի կարելի այդպես վերաբերել մի մարդու, ով և° զինվոր է, և° գաղափարակիր, և° որպես հայ ծառայում է ի°ր ազգին: Ես ուզում եմ հղում անել իմ դեմ դուրս եկած լրագրողների «տրամաբանությանը». ազգամիջյան թշնամանք հրահրելու մեջ մեղադրվողը բանտից «նամակներ» չէր գրի և «ներում չէր հայցի» բոլորովին այլ` համասեռականության թեմայով: Տրամաբանական պիտի լիներ հերքել այն մեղադրանքը, որն ինձ ներկայացվել էր: - Այնուամենայնիվ, Դուք պատրաստվո՞ւմ եք պաշտոնապես հերքել, Ձեր գնահատամամբ, ոչ հավաստի տեղեկատվությունը: - Մենք չենք պատրաստվում, քանզի դրա ժամանակը չունենք, ամեն մի լրատվամիջոցի յուրաքանչյուր լրագրողի առանձին-առանձին հերքել կամ նույն հարցերին անընդհատ պատասխանել: Զարմանում եմ, մի՞թե մեր լրագրողները միայն իրենց թերթերն ու հոդվածներն են կարդում… Ես դատարանում ավելի քան 45 րոպեանոց ելույթ եմ ունեցել` չընդունելով ինձ ներկայացված մեղադրանքը: Այս մասին են եղել իմ նամակները նախագահին, գլխավոր դատախազին, վարչապետին: Այլ նամակներ, կրկին ընդգծում եմ, չեն եղել, և ես չեմ ներքաշվի զանազան հնարովի խաղերի մեջ. չեղած բանի դեմ չարժե պայքարել: Իսկ պաշտոնական հերքում եղել է` ուղղված ԶԼՄ-ներին, որը ոչ մի լրատվամիջոց չի տպագրել: Բացի այդ. Հայ ազգայնականների խնդիրը այս կամ այն հերյուրանքը հերքելը չէ: Մենք ավելի լուրջ գործեր ունենք և չենք պատրաստվում ամեն մի լրագրողի մտացածին լուրը հակադարձել: Թող բարի լինեն կարդան «Իրավունք», «Ավանգարդ» «Փակագիծ», «168 ժամ» և այլ թերթերի հրապարակումներ, որոնցում այս հարցի պատասխանը վերջնականապես տրվել է: - Հայտնի է, սակայն, որ ազգամիջյան թշնամանք հրահրելու մասին Ձեզ ներկայացված մեղադրանքն ուղղակի պատրվակ էր, և այլևս գաղտնիք չէ, որ Ձեզ կալանելու բուն պատճառը հայտնի ցուցակը հրապարակելու մասին Ձեր հայտարարություններն էին: - Միանգամայն համամիտ եմ: Շուրջ երկու շաբաթ այդ ցուցակների թեման արծարծվում էր, չնայած ինձ ներկայացվող մեղադրանքի բացարձակ այլ ձևակերպմանը: Եթե ճաղերից այն կողմ իմ հայտնվելուց հետո ճաղերից ներս էլ, դուրս էլ այդ թեման էր հոլովվում, դժվար չէ հասկանալ, որ ինձ ձերբակալողները նման մարդիկ էին: Եվ, ուրեմն, հետևություն` կան նման մարդիկ` այն էլ շատ ազդեցիկ, որոնց էլ հաջողվեց կազմակերպել այդ ամենը, թեկուզ այլ ձևակերպմամբ` առերևույթ պատասխանատվությունից խուսափելու նկատառումով: - Դատելով Ձեր գործունեությունից, Ձեր հարցազրույցներից, Դուք մտադիր եք շարունակել պայքարը ազգային արժեքների անաղարտության համար, դրանց սպառնացող վտանգների դեմ: - Մենք չենք հրաժարվում մեր պայքարից, շարունակելու ենք այն նույն ռազմավարությամբ, բայց արդեն` այլ մարտավարությամբ: Այսուհետև մեր պայքարը լինելու է ոչ թե անհատական-ցուցակային «հարթությունում», այլ` համապարփակ: - Ձեզ հետ կատարվա՞ծը ստիպեց փոխել մարտավարությունը: - Ինձ համար առավել քան ակնհայտ դարձավ, որ, այսպես ասած, անհատական-ցուցակային պայքարի արդյունքում որևէ խնդիր չի լուծվում. ընդամենը կարող ես հայտնվել ճաղերի հետևում: Դա ինձ համար նույնիսկ կարող էր ճակատագրական ավարտ ունենալ, քանի որ անհատների համախումբն էր իմ դեմ ոհմակային պայքարի ելել: Եվ այսօր որքան էլ մեր դեմ պայքարող ուժերը հրահրում են մեզ` անուններ հնչեցնել, դա մենք արդեն համարում ենք անցած փուլ: Առաջին փուլի մեր խնդիրը մենք համարում ենք լուծված. հանրությունը մերժեց հակաազգային և անբարո երևույթները, խնդիրը բարձրացվեց ոչ միայն հայ, այլև համաշխարհային հասարակայնության մակարդակով: Սա° էր մեզ համար էականը: Սա մենք համարում ենք երևացող հաղթանակ: Այս փուլում փորձելու ենք ընդհանուր բարոյականացման խնդիր դնել և դրա հիմքերն ամրապնդել, ստեղծել ազգային, իրավական պետություն, ուր այս ամենը կկանխվի օրենսդրորեն: Եվ որևէ սադրանք մեզ չի կարող շեղել այս ճանապարհից ու մեր նպատակներից: Առիթն օգտագործելով կուզենայի շեշտել. բոլոր նրանք, ովքեր փորձելու են ինձ ներքաշել նման պայքարի մեջ, հաջողության չեն հասնելու: Մենք չենք կարող անտարբեր լինել ազգայինի այլանդակ խաթարումների ցանկացած դրսևորման նկատմամբ: Աղանդավորական, համասեռական ու այլ անբարո երևույթներն այսօր արդեն դպրոց ու մանկապարտեզ են հասել: Մենք նաև Հայաստան համասեռական դեսպան ուղարկելու դեմ ենք ընդվզում: Ես վստահ եմ, որ եթե ԱՄՆ-ի նոր դեսպանի, ում անունն արդեն շրջանառվում է, թեկնածությունը հաստատվի, նա Հայաստան է գալու իր «բոյֆրենդի» (զուգընկերոջ) հետ, ինչպես դա եղավ Տաջիկստանում: Դե, պատկերացրեք, դեսպանը գնում է մանկապարտեզ կամ դպրոց` «տղամարդ»-զույգի հետ: Ընդունե՞նք մենք սա… Մեր հանրությունը պիտի լռի՞: Ի՞նչ է, թողնենք, որ ականջօղով փողոցում քայլող, իրար հետ համբուրվող տղամարդիկ սովորակա՞ն դառնան: Լավ կլինի` իմ դեմ արշավի ելած լրատվամիջոցներն ինձ թողնեն, այսպիսի երևույթների դեմ պայքարեն, եթե, իհարկե, դրա ջատագովները չեն… - Ազատազրկումից վերադառնալուց հետո նկատելիորեն նվազել են հանրության հետ Ձեր զանգվածային հանդիպումները: ԶԼՄ-ների համար Դուք այլևս անցանկալի՞ եք: - Մինչև իմ ձերբակալվելը ես հաճախ էի հեռուստաընկերություններից հանդիպման հրավերներ ստանում: Հետո իմ դեմ այդ դռները միանգամից փակվեցին: Իսկ թերթերից 3-4-ն են ընդամենը, որ անդրադառնում եմ իմ և ՀԱՄ-ի գործունեությանը («Իրավունք», «Ավանգարդ», «Գոլոս Արմենիի» և այլն): Մնացածը խուսափում են անգամ բացասաբար անդրադառ նալ` դա էլ համարելով գովազդ: Մինչդեռ լավ լրատվամիջոցի, լավ լրագրողի առաջնահերթ խնդիրը հանրության հետ մեկտեղ ազգային խնդիրների նկատմամբ աչալուրջ լինելն է, ազգին ճիշտ տեղեկատվություն տալն է և ազգային արժանապատվությանը տեր կանգնելը:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ