Չեչաքարե լողացող կղզի 


 

Կա´ այդպիսին և հայտնաբերվել է Նոր Զելանդիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչների կողմից:

Ժայթքած հրաբուխի սառած լավայից կազմավորված չեչաքարե (պեմզա) այդ զանգվածի տարածքը 26 հազար քառակուսի կիլոմետր է: Այն հայտնաբերող զինվորական նավաստիները խոստովանել են, որ նախկինում նմանատիպ զանգված չեն տեսել (տեղեկացրել է «Ինտերֆաքսը»):

Զանգվածը լող է տալիս Խաղաղ օվկիանոսի հարավային ջրերում, 29 հազար քառ. կիլոմետր տարածք ունեցող Ռաուլ կղզուց 157 կմ հարավ-արևմուտք: Ռաուլի բնակիչները ներկայումս միայն այնտեղ գործող գիտակայանի աշխատակիցներն են:

Չեչաքարը, որից բաղկացած է հոսընթացով շարժվող զանգվածը, հրաբխային ծակոտկեն ապակի է` ձևավորված թթու և չեզոք լավաների արագ սառչելու արդյունքում անջատված գազերից:

Սակավադեպ բնական առեղծված է պեմզայի լողացող կղզին: Փորձագետները դա անվանել են ալիքներին լողացող փողեր: Չնայած այդ «փողերը» հայտնաբերվել են Նոր Զելանդիայի ափերի մոտ, բայց հազիվ թե իշխանությունները տարածքային պահանջատիրություն ներկայացնի: Կղզին որքան էլ շարժվում է հոսընթաց, միևնույն է` դրա կյանքը խիստ կարճ է: