ԱՍՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԿԴԱՏԵ՞Ն 


 

Որքան էլ ՏԻՄ ընտրությունները համարենք արդեն անցած, այնուհանդերձ օրավուր նոր փաստեր և աղաղակող իրողություններ են բացահայտվում: Այսպես, Գյումրու թիվ 34/28 ընտրական տեղամասում, որը գտնվում է թիվ 5 դպրոցում, ինչպես պարզվում է, ԸՏ նախագահ Ասյա Սարգսյանի ձեռքով կեղծվել են բազմաթիվ ձայներ, հաշվարկի ժամանակ այլ ցուցանիշներ են եղել, իսկ ԸԸՀ են ներկայացվել բոլորովին այլ տվյալներ:

Ավագանու անդամի թեկնածու Ա. Եդիգարյանը, ով ապրում է այդ թաղամասում, նախնական հաշվարկի ժամանակ տեղեկացել է, որ ստացել է 106 ձայն, իսկ ահա ԸԸՀ-ում գրանցվել է … 3 ձայն: Վերահաշվարկի ժամանակ բացահայտվել է այս կեղծիքը: Բացահայտվել է նաև, որ ավագանու թեկնածու Ֆելիքս Գրիգորյանը ոչ թե 0 ձայն է ստացել, ինչպես արձանագրել է Ա. Սարգսյանը, այլ` 15…

Նմանօրինակ կեղծիքները շատ են, իսկ սա էլ արդեն հուշել է շատերին` դիմումներ ներկայացնել վերահաշվարկի պահանջով: Նշենք, որ Ասյա Սարգսյանը բոլոր ընտրությունների ժամանակ դարձել է ԸՏՀ նախագահ, և ամեն անգամ արձանագրվել են աղաղակող կեղծիքներ: Ամենահետաքրքիրն այն է, որ նա միշտ ներկայացվել է Բալասանյան Սամվելի կողմից…