ԿԱՐԾԵՍ ԹԵ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է 


 

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը օրերս ԱԺ-ում հիշեցրել է, որ կուսակցությունն առաջարկել է մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերի միջև տարբերություն չդնել` աշխատո՞ղ մայր է նա, թե՞ չաշխատող և երեխայի խնամքի նպաստ տալ բոլոր մայրերին.

- Սոցիալական անհավասարությունը առաջարկում ենք հանել, եթե լիքը մարդիկ  անիմաստ նպաստ են ստանում, միևնույն է, թվաքանակը մեծ է լինում, և կարելի է մեր առաջարկն ընդունել:

Պետք է ուրախանալ, որ վերջապես իրատեսական առաջարկություն է անում: Մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին նպաստ հատկացնելը կխթանի ծնելիությունը, կձևավորի սոցիալական հավասարություն: Բայց պետք է զարմանալ, որ կառավարության ուշադրությունից վրիպել է առաջարկը, և չեն վերանայվում նպաստները: Մանավանդ` արդեն ժամանակն է ստեղծել օրենք, որը կկանոնակարգի նպաստների դաշտը, առավել արդյունավետ կդարձնի նպաստների բաշխումը: