«ԱՆԻԾՅԱԼ» ՕՐԻՆԱԳԻԾԸ 


 

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում այս նստաշրջանում էլ ընդգրկված չէ «Թատրոնի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սա ԱԺ ներկայացված «ամենածեր» նախագիծն է, որի մասին խոսակցությունները սկիզբ են առել դեռևս 2004 թվականից: Մի քանի անգամ այդ նախագիծը տարվել է ԱԺ, քննարկումներ են տեղի ունեցել, մերժվել են որոշ դրույթներ, իսկ հետո էլ հայտարարվել է, թե գրվում է նոր օրինագիծ:

Ծանոթանալով ԱԺ նիստերում քննարկվելիք հարցերին, եկանք այն եզրակացության, որ հավանաբար այս նոր օրինագիծն էլ դեռևս պատրաստ չէ: Նշանակում է, ևս տևական ժամանակ թատրոնները գործելու են ՊՈԱԿ-ների մասին ՀՀ օրենքով, ինչը որոշակի հակասություններ է ստեղծում և խանգարում թատրոններին:

Ի դեպ, ԱԺ-ում դեռևս չեն կամենում անդրադառնալ նաև «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրամշակումների խնդրին, մինչդեռ արդարադատության արդեն երրորդ նախարարն է խոստանում շուտափույթ զբաղվել լրամշակումներով: