«Մեգապիր»-ից մինչև ԶՍՄԽԽ 


 

Ռուսաստանի Դաշնությունում 1993 թ. գործող զորացրված սպաների ընկերակցական միավորման («Մեգապիր») բազայի հիման վրա 2011 թ. մարտի 18-ին կազմավորվել է Զորացրված սպաների միջազգային խորհրդակցական խորհուրդ (ԶՍՄԽԽ), որի նախագահն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ ցամա-քային զորքերի տեսուչ, գնդապետ Ալեքսանդր Կանշինը (աշխատում է ՌԴ հանրային և պաշտպանության նախարարության հասարակական կապերի խորհուրդներում):

ԶՍՄԽԽ-ի կազմում ընդգրկված են 16 պետությունների ներկայացուցիչներ. Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Էստոնիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Ռուսաստան, Հայաստան, Մոլդովա, Սլովակիա, Տաջիկստան, Իսպանիա, Նորվեգիա: Հետաքրքրություն կա Հունգարիայի, Եգիպտոսի, Չինաստանի, Ավստրիայի, Ուկրաինայի, Իտալիայի, Անգլիայի, Ամերիկայի և այլ երկրների մոտ, որոնք ծանոթանում են այդ նորաստեղծ միջազգային կառույցի աշխատանքին և գործունեությանը:

ԶՍՄԽԽ-ը քաղաքական նպատակներ չունի, իր հիմնական ուշադրությունը կենտրոնացնում է զորացրված և պաշտոնաթող սպաների հիմնախնդիրների ուսումնասիրության և լուծման ուղիներին, աշխատանքի, զբաղվածության, սոցիալական հարցերին` «ժողովրդական դիվանագիտության» կանոններով:

Ելնելով տարբեր երկրների փորձից` ՀՀ վետերանների միավորումում քննարկվել են մեր երկրում նման պրոբլեմների լուծման ուղիները: Նշվել է, որ, օրինակ, 2011 թ. սոցնախարա րությունը տնտեսել է 18 մլրդ դրամ, սակայն այդ գումարից պատերազմի մասնակից ոչ մի վետերան օգնություն չի ստացել: Արցախյան պատերազմից հետո զորացրված 16 սպաներ, Գորիսից, 2003 թ. ուզում էին Որոտան գետի ափին ստեղծել ֆերմերային տնտեսություն և որպեսզի բանկից ստանան վարկ, իրենց բարվոք տները` տնամերձով, գրավ էին դնում, խնդրում օգնել, սակայն անհրաժեշտ գումարը խոստանում էին տալ մեկ տարով` անհրաժեշտ 3-4 տարվա փոխարեն: Նման օրինակները, ցավոք, եղել են նաև Վարդենիսի, Նոյեմբերյանի, Տավուշի և այլ սահմանամերձ շրջաններում:

Լավագույն փորձի ներդրումը եղել և մնում է հաջողության ամենակարճ ճանապարհը: Շատ երկրների վետերանների և գեներալների ակումբները, զբաղվածության, աշխատանքային խնդիրների լուծումը, զինվորական արտոնությունների գերակայությունը ոգևորում են հատկապես երիտասարդներին: 

Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ