Պատվասեր նախարարը 


 

Ծագող արևի երկրի ֆինանսների նախարարն ինքնասպան է եղել: Չշտապենք` մերօրյա իրականության մոտիվներով եզրակացություններ անել: Նա մե˜ծ փողեր չի´ յուրացրել, ազատազրկման սպառնալիքներ չի´ ստացել: Պարզապես իմացել է, որ 2 օրից` սեպտեմբերի 12-ին մամուլում հրապարակում է լինելու կնոջն իր դավաճանության մասին:

Մեզ համար, իհարկե, դժվար է պատկերացնել, որ հսկա մի տերության նախարարն ի վիճակի չի եղել կանխել հոդվածի տպագրությունը: Դա դեռ ոչինչ. մահից ավելի շատ վախեցել է սիրուհի ունենալու փաստի բացահայտումից:

«Սյուկան Սինես» ճապոնական պարբերականը երևի չհասցրեց մերկացնել 73-ամյա պաշտոնյայի արտաամուսնական կապը: Փոխարենը նրա մահվան պատճառը դարձավ` Տադախիրո Մացուսիտիի գաղտնի սերը ողբ դարձնելով:

Ինքնասպան հանգուցյալը ձեռքում նամակներ է ունեցել` ուղղված իր կնոջը, երկրի վարչապետին և մի քանի այլ նախարարների: Հավանաբար` նրանց, ում մոտ կուզենար արդարանալ, ում կարծիքը կարևոր էր իր համար:

Տադախիրո Մացուսիտիի ինքնասպանությունը երկրորդ դեպքն է, երբ ճապոնացի նախարարը մահը նախընտրում է պատվազրկումից: 2007 թ. կախվել էր գյուղնախարար Տոսիկացու Մացուոկան: Այդ օրը նա ֆինանսական հաշվետություն պետք է ներկայացներ խորհրդարանում: