ԽՍՀՄ-Ը ՎԵՐԱԴԱՐՁԵ՞Լ Է 


 

Չկարծեք, թե սա քաղված է ՀԽՍՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքից: Մենք սովորություն չունենք գրել արդեն գոյություն չունեցող բաների մասին: Սակայն պարզվում է, որ ԱԺ-ում երկու օր առաջ հենց նման տեքստ է բաժանվել պատգամավորներին` որպես «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի առաջին գլուխ: Թե ո՞վ է այս զավեշտի հեղինակը` կարող են պատասխանել միայն պետաիրավական հարցերի հանձնաժողովից... Շարունակում են արտագրել «փորձված թան»-ը: Բայց այդ «թանն» արդեն այնքան է թթվել, չորացել ու օքսիդացել...… Իսկ նորը ստեղծող չկա՞:

«Հոդված 1. Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խնդիրները Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խնդիրն է պահպանել ԽՍՀՄ հասարա-կարգը, սոցիալիստական սեփականությունը, քաղաքացիների սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ անձնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը, կառավարման սահմանված կարգը, պետական եւ հասարակական կարգը, ամրապնդել սոցիալիստական օրինականությունը, կանխել իրավախախտումները, քաղաքացիներին դաստիարակել ԽՍՀՄ սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ խորհրդային օրենքները ճշտիվ եւ անշեղորեն պահպանելու, մյուս քաղաքացիների իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու, իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու ոգով, հասարակության հանդեպ պատասխանատվության ոգով»: