Իշխանությանը  չ´-ծա´ղ-րե´լ


Հիվանդ երևակայություն ունեցող իշխանավորի կարծիքով` իշխանությունն ինքն է և արժանի է միայն գովեստների: Հյուսիսկորեական առաջնորդն էլ ոնց որ թե տառապում է ինքնամեծարումի բարդույթով և երկրի բնակչությանն արգելել է նույնիսկ ոչ պաշտոնական զրույցներում հեգնել, ծաղրել կառավարությանը (տեղեկացրել է The Sun թերթը):

Մի խոսքով, Կիմ Չեն Ինը արգելել է հեգնանքով ու ծաղրանքով խոսել իշխանության մասին. հակառակ պարագայում` հեգնալի տոնով խոսակցությունները կգնահատվեն որպես «պետության հանդեպ թշնամական գործողություններ»` բնականաբար պատժելի և հետապնդելի:

The IndeΘendent-ը դիպուկ մի օրինակ է բերել. այլևս արգելվում է օգտագործել «Ամեն ինչի մեղավորն ԱՄՆ է» արտահայտությունը, որը տարածված է կորեացիների շրջանում` այն իմաստով, որ կառավարությունն իր խնդիրների համար միշտ մեղադրում է ուրիշ երկրի:

Որոշ լրատվամիջոցների հավաստմամբ` Հյուսիսային Կորեայում մեծանում է այլախոհների թիվը: