Աղոթքը փոխում է արյան կազմությունը


Սա ապացուցել է բժշկական գիտությունների թեկնածու Միխայիլ Լազորիկը` Ուժգորոդից:

Այն, որ եկեղեցում աղոթելիս և եկեղեցական երգեր երգելիս (կամ լսելիս) մարդը խաղաղվում, հոգու թեթևություն է զգում` կասի ցանկացած հավատացյալ: Մ. Լազորիկը որոշել է գիտականորեն հիմնավորել աղոթքի բուժիչ ազդեցությունը` մարդու օրգանիզմի վրա և արտոնագրել է իր հետազոտության արդյունքները:

Բժիշկ-գիտնականը Ուկրաինայի վաստակավոր գյուտարար է, հոմեոպաթ. արտոնագրել է 166 գյուտ:

Արյան վրա բուժական լոգանքների ազդեցությունը նա արդեն ուսումնասիրել էր և անչափ հետաքրքրված էր` փոխվո՞ւմ է, արդյոք, արյան կազմությունը` աղոթքի ժամանակ: Գիտափորձին մասնակցելու ցանկություն էին հայտնել 15 կին և տղամարդ` իրավաբաններ, բժիշկներ և որևէ կրթություն չունեցող անձինք: Նրանց մեջ կային աթերոսկլերոզով, հեպատիտ B-ով հիվանդ, սրտային և այլ հիվանդություններով տառապողներ:

Գիտնականները փորձից առաջ հետազոտել են նրանց զարկերակային և մազանոթային արյունը: Այնուհետև հետազոտվողը կամ ուրիշ մեկը սկսել է 10-15 րոպե աղոթք կարդալ: Ամենատարբեր աղոթքներ` սկսած «Հայր մեր»-ից, նաև` սաղմոսներ: Դրանից հետո նորից արյուն են վերցրել հիվանդներից:

- Առաջին իսկ հետազոտվողից ստացված արդյունքը ապշեցնող էր,- ասել է Լազորիկը:- Տղամարդը հրաշքով էր փրկվել վթարից, ուներ օստեոմելիտ (ոտքի ոսկրափութ): Երբ համեմատեցինք աղոթքից առաջ և հետո ստացված արյան ցուցանիշները, պարզվեց, որ ֆագոցիտոզի (բջջակլանման) ցուցանիշը նվազել է 6 անգամ:

Մի խոսքով, պարզվել է, որ աղոթքը շատ ավելի ազդեցիկ է, քան թվում է:

- Մեր հետազոտությամբ մենք հաստատեցինք, որ աղոթքը օփիում չէ ժողովրդի համար: Աղոթք կարդալիս ձայնային տատանումներն ազդում են մարդու օրգանիզմի վրա և փոփոխություն առաջացնում արյան մեջ: (visnyk):