ՆՈՐ ՌԱՍԱ՞


Չինաստանի հարավային Դահուս փոքրիկ քաղաքում ապրող Նոնգ Յուսուի անունով տղան կարծես թե մարդկային նոր ռասայի առաջին ներկայացուցիչն է: Նրա աչքերը կապույտ են, բայց այդպիսի կապույտ աչքեր նույնիսկ սկանդինավյան երկրների բնակիչները չունեն: Փոքրիկ չինացու աչքերը նեոնային երանգ ունեն և փայլում են` ինչպես կատուներինը: Բայց, ամենաարտառոցն այն է, որ մթան մեջ տղան տեսնում է նույնքան լավ, որքան մեզանից շատերը` օրվա լուսավոր ժամերին:

Իր այս գաղտնիքի մասին Նոնգը նախ ծնողներին է պատմել, հետո` դպրոցի ուսուցչին: Վերջինս էլ այդ առեղծվածի մասին պատմել է համացանցում: Չհավատալով տեղեկատվությանը` լրագրողներից մեկն անձամբ է այցելել տղային` մասնագետների հետ, ու բոլորն ապշահար լսել են, թե անթափանց խավարում տղան որքան հեշտորեն է կարդում իրենց տված տեքստերը:

Հետազոտող բժիշկներին նախ զարմացրել է Նոնգի աչքերի անսովոր կառուցվածքը: Ենթադրվում է, որ դրանց մեջ առկա է տապետում` հատուկ խորշիկներ, որոնք առկա են կատուների, շների, ջրարջերի, լեմուրների (կիսակապիկ), սարդերի աչքերում: Տապետումի շնորհիվ այս կենդանիները կարողանում են խավարում տեսնել ամենաաննշան շողարձակումը. հատկանիշ, որը չկա մարդկանց մոտ:

Հատկանշական է, որ Յուսուին չի սիրում պայծառ արևի լույսը և նախընտրում է կիսախավարը: Հայրենակիցները նրան «աստղային տղա», «այլմոլորակային երեխա» և «խառնածին» են անվանում: (NewRezuΗe.org):