«Խե¯ղճ» Սահակաշվիլի


Նույնիսկ պայծառատեսներն են նրա վախճանը նշմարում Վրաց-ռուսական կամ վրաց-հարավ-օսեթական պատերազմի 40-րդ օրը բժիշկ և պայծառատեսուհի Տատյանա Վորոշիլովան, ում ճանաչողներն անվանում են ալթայցի Վանգա, վաղաժամ մահ է գուշակել Վրաստանի նախագահին: Նրա գուշակությունը հավատընծա է այնքանով, որ Սահակաշվիլիին արյունալի վրեժնդրություն են հայտարարել վրացիների կողմից սպանված կապիտան Պլիևի հարազատները: Պատերազմը տանուլ տալուց հետո Սահակաշվիլին վտանգ է սպասում ամեն տեղից: Օրինակ, նրան թվում է, թե երկնքից իրեն հետապնդում է հրթիռը: Նույնիսկ վրացական բանակի համազգեստ կրող զինյալները հիսթերիայի են հասցնում նրան` թե գուցե նրանք էլ վարձու մարդասպաններ են: Ցխինվալիում հեղված արյան հատուցման սարսափը նրան հանգիստ չի տալիս: Ավելի ստույգ` նա գիտի, որ լեռնականները դեռ պահպանում են հնոց ադաթը. իրենց մերձավորին սպանողին անպայման արյան վրեժով հատուցել: Ու ինքը հիմա վրիժառուների նշանառության տակ է: Այո, Վրաստանի նախագահին զեկուցել են, որ օսեթները նրան արյան արեժ են հայտարարել, իսկ կովկասցին պետք է հասկանա, որ դա քամուն տրված սպառնալիք չէ: Եվ Սահակաշվիլին հիմա իր դեմ մահափորձ է սպասում: Կապիտան Թեյմուրազ Պլիևը Հարավային ու Հյուսիսային Օսիաներում ճանաչված գերդաստանի շառավիղն էր: ԽՍՀՄ կրկնակի հերոս Իսա Պլիևը ճանաչվել էր ֆաշիստների թիկունքում իր խիզախ պայքարով: Նա Կուբայում ղեկավարել է սովետական ռազմական առաքելությունը` Կարիբյան ճգնաժամի ընթացքում աշխարհը փրկել միջուկային պատերազմից:Պլիև ազգանունը կրող բոլոր տղամարդիկ պատվով են զինվորական ուսադիրներ կրել: Եվ ահա, մարտում ծանր վիրավորված Թեյմուրազին ծեծելով սպանել են Սահակաշվիլիի վարձկանները: - Մենք երդվել ենք մեր եղբորը` վրեժ լուծել, և վաղ թե ուշ հանցագործը ստանալու է իր պատիժը,- ասում է զոհվածի քույրը` Ժաննա Պլիևան:- Եթե կարողանայի` իմ ձեռքերով կսպանեի այդ ֆաշիստին, բայց նա թաքնվում է իր թիկնապահների թիկունքում: Նա վախկոտ է, և նրան ներում չկա: *** LIFE-RU-ն գուշակուհուց կարողացել է ճշտել նույնիսկ Սահակաշվիլու դեմ մահափորձի ամսաթիվը, սակայն չի հրապարակում այն: Բայց մեջբերել է գուշակուհու մյուս խոսքերը. - Մարդկանց անեծքները հետապնդում են նրան,- Սահակաշվիլու նկարին նայելով` ասել է գուշակուհին:- Աստվա¯ծ իմ, նրա խղճին քանի¯ ծնված ու չծնված անմեղ երեխաների, քույրերի ու եղբայրների, հայրերի ու մայրերի անեծք կա… Դամոկլյան սուրն է կախված նրա գլխին, և ոչ ոք նրան չի կարող օգնել… Այս բառերից հետո, անսպասելիորեն սեղանին վառվող մոմերը հանգել են: - Մահը կանգնած է նրա կողքին,- շարունակել է Տատյանա Վորոշիլովան:- Այն արդեն եռահանգույց օղակը գցել է նրա վզին: Տեսնում եմ` շատ շուտով նրա դեմ մահափորձ է կատարվելու: Տեսնում եմ, որ վերքերը մահացու են լինելու, բայց նա անմիջապես չի մեռնելու… Նա մեռնելու է 10 ամսում` դանդաղ ու տանջալի մահով… Հետո, խաղաթղթերը շարելով, Վորոշիլովան ասել է. - Նրան ատում է նույնիսկ իր մերձավոր շրջապատը: Նրան շրջապատողներից միայն մեկը քար չունի ծոցում. հենց այդ տղամարդն էլ մահափորձից հետո նրան տեղափոխելու է ուրիշ երկիր և թաքցնելու է նրա մարմինը մահից հետո: Որովհետև նրա մեռած մարմնից շատերը փորձելու են կտոր-կտոր անել և նետել սև ագռավներին… Ասում են` վառվող մոմերը կրկին մարել են: Գուշակուհին, հոգոց հանելով, եզրակացրել է. - Նրա բոլոր դժբախտությունները ագահությունից են: Իշխանության տենչը և շահի ծարավը վաղուց գերել են նրա հոգին: Իսկ սիրտը երբեք չի իմացել, թե ինչ է սերը: Սերը` հայրենիքի, հարազատների ու իր երկրի մարդկանց հանդեպ, անծանոթ է նրան: Ամենասարսափելին այն է, սակայն, որ նրա արարքների համար հատուցելու է ոչ միայն ինքը, այլև նրա երեխաները: Եթե նույնիսկ որոշի մեղանչել բոլոր մեղքերի համար, միևնույնն է` արդեն շատ ուշ է…