Ռազմիկ ԴԱՎՈՅԱՆ. Գրող Կյանքի իմաստը ապրելն է


¬ Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Կյանքում ամեն ինչն էլ դժվար է եղել, որովհետև ինչին որ կոչված ենք, ինչի համար լույս աշխարհ ես եկել` դրա դեմ բազում արգելքներ կան£ Արգելքների այդ ամբողջ համակարգը յուրաքանչյուր մարդու հասու է£ Բոլորն էլ գիտեն, թե ինչ դժվարություններ կան` սկսած օրենքներից, հասարակական ու մարդկային հարաբերություններից, կարգից£ Մենք, դժբախտաբար, ապրել ենք խորհրդային խստագույն օրենքների պայմաններում£ Խստագույն օրենքներ ոչ միայն անհատականությունը բացահայտելու և զարգացնելու առումով, այլև անհատականությունը ճնշումների ենթարկելու իմաստով£ Բայց նաև ունեցել ենք նպատակ, հետևել ենք այդ նպատակների իրագործմանը ու այդ ձգտումները ինչ¬որ չափով կարողացել ենք դարձնել իրականություն£ Կյանքը ամենաթանկագին բանն է, և ապրելու համար արժե նաև այդ խոչընդոտներին դիմակայել, շարունակել սերնդագործել, ստեղծագործել. սրանք կարևոր են£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Այդպիսի հարցադրում իմ մեջ չի եղել և ոչ էլ դրա պատասխանն եմ փնտրել£ Ես հայ եմ ծնվել, իմ գենետիկ կոդը կոդավորված է հայկական ամբողջ համակարգով£ Եվ երջանիկ եմ, որ հայ եմ ծնվել, որովհետև հակառակ բոլոր դժվարություններին, մեր ժողովրդին պատուհասած հազար ու մի տեսակ աղետներին, հայը շարունակում է ապրել, գոյատևել£ Տխուր է գոյատևելը, որն իբրև որակ, կարծես բնորոշ է դարձել մեր ժողովրդի համար, բայց նրա առաքելությունը, այն իրողությունը, որ նա շարունակում է ապրել, նշանակում է` դեռ մի կարևոր իրագործում ունի անելու£ Այն էլ ոչ միայն իր համար` իբրև ազգ, իբրև տեսակ այս աշխարհի վրա, այլև ընդհանուր մարդկության համար£ Սա ինձ համար համոզմունք է£ Ուրիշ ազգերն էլ պարզ արտահայտվել են այդ կապակցությամբ. հայերը ինչ¬որ մի կարևոր բան ունեն անելու մարդկության համար£ Իսկ ազգերի մեջ տարբերություններ չեմ դնում, որովհետև Աստված բոլորին ստեղծել է մարդկային կերպարանքով£ Հարգում եմ նրանց բոլորի հավասար գոյության իրավունքը£ Մարդկությանը շատ¬շատ հետաքրքիր են և մեծ արժեքներ են թողել հին աշխարհի հզոր պետությունները` Հնդկաստան, Չինաստան, Հունաստան, Եգիպտոս, Հռոմ, ապա` Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա£ Բոլորը թանկ արժեքներ են ստեղծել այս աշխարհում, և նրանց նկատմամբ իմ համակրանքը երբեմն հիացմունքի է վերածվում£ Բայց որևէ մեկին մեզանից գերադասելու միտում չունեմ£ ¬ Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ ¬ Ես, երևի, ինձանից անկախ միտված եմ եղել ինչ¬որ նպատակի£ Բանաստեղծությունը ինքնին հասկանալի է, բայց բոլոր դեպքերում մի կարևորագույն խնդիր անընդհատ հետապնդել է ինձ, որ տարիներ շարունակ մնացել է թաքնված: Վերջին 10-15 տարիներին այն անընդհատ արծարծում եմ£ Դա ընդհանուր մարդկության համար փրկության մի դուռ մատնանշելն է£ Սա այնքան խոշոր արտահայտություն է, որը բարձրաձայնելիս` երբեմն վախենում եմ, թե կարող են շատ սխալ հասկանալ. թե էս ի՞նչ մարգարե է հայտնվել, որ ընդհանուր մարդկության համար փրկության դուռ է մատնանշում£ Բայց, տեսնելով ժամանակակից աշխարհի իրադարձությունների` հաճախ բուռն, երբեմն էլ հանգիստ ընթացքը, կարծում եմ, որ ինչ¬որ գաղափար իմ մեջ, այնուամենայնիվ, կա£ Եվ այն փորձում եմ նախ ներկայացնել մարդկանց, ապա նոր դարձնել նրանց ուշադրության առարկան£ Խոսքը ոչ թե միություններ ստեղծելու մասին է, որոնցում, այնուամենայնիվ, անդամների շահերը մեկը մյուսին հակադրվում են, այլ մի սահմանադրության, որը հիմնված պետք է լինի մարդկության ընդհանրական հատկանիշների վրա£ Այսինքն` քաղաքակրթության համակարգը, որ մարդկությանը բերել է ապոկալիպսիսի` աշխարհի վերջի գաղափարին, օգտակար լինելու հետ հանդերձ, միաժամանակ ահավոր կործանարար է£ Գոյաբանության համակարգի համամարդկային ընդհանրական օրենքները նկատի ունեմ, որոնց մեջ կարող են տեղավորվել բոլոր ազգերն ու ցեղերը, մարդկության տեսակները` իրենց առանձնահատկություններով ու յուրահատկություններով£ Ահա սա է այսօր իմ մտածումների սևեռակետը£ ¬ Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Առեղծվածային բան չկա ինձ համար£ Ոչ կյանքն է առեղծվածային, որի իմաստը աշխարհի մեծերը, հզորները` Արիստոտելից մինչև Տոլստոյ փնտրել են և վերջնական եզրակացության չեն եկել£ Ես պարզորոշ ընկալում ունեմ, որ կյանքը տրված է ապրելու համար. կյանքի իմաստը ապրելն է£ Այդ ապրելը ի՞նչ բովանդակությամբ կլցնես` կախված է քեզանից£ Ոչ էլ ենթագիտակցություն ասվածը£ Ինձ համար ենթագիտակցությունը պարզ դաշտ է, և դրա մեջ անհասկանալին տեսնելու համար չեմ ճգնում£ Այն, որ գիտակցությունը ուռճացել է և իր անկարող տեղը լրացնում է ենթագիտակցությունը, դա գոյաբանության համակարգի օրենքների դրսևորումներից է£ -Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ£ - Շատ կան այդպիսի հուշեր, բայց մի քանիսը առաջնային են ու կարծես վերադառնում են£ Ես մեր ընտանիքի 13¬րդ զավակն էի£ Մայրս 50, հայրս 64 տարեկան են եղել, երբ ես ծնվել եմ£ Պատերազմի ժամանակ 3 տարեկան էի, ինձ տանը մենակ էին թողել. եղբայրներիս մի մասը պատերազմի դաշտում էին, մնացած բոլորը իրենց գործերով էին գնացել£ Մայրս սագի լակ ձվերը եփել և լցրել էր սագերի առաջ, որ կերակրվեն և ինքն էլ գնացել էր իր գործին£ Ես փորձեցի նրանց բաժնից ձվի մի կտոր փախցնել, սագերը երամով կտուցները բացած հարձակվեցին վրաս£ Չէի հասկանում, որ դա նրանց կերն է, ոչ թե իմը: Մինչև հիմա երբեմն ինձ թվում է, թե նրանք վազում են հետևիցս£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ