Տարվա կինը տղամարդկանց ստիպել էր լացել


Լոնդոնում հռչակվել է «Տարվա կինը»` ըստ Harper's Bazar հանդեսի հարցումների£ Հարցաշարում նշված է եղել, թե ով է ամենագեղեցիկը, ամենաբացառիկն ու ամենագործնականը£ Եվ այդ չափանիշներով առաջինը ճանաչվել է նկարչուհի և ռեժիսոր Սեմ Թեյլոր¬Վուդը£ Նրա աշխատանքներից ամենաճանաչվածը «Լացող տղամարդիկ» լուսանկարների շարքն է, որում պատկերված են անվանի արտիստներ Դասթին Հոֆմանը, Շոն Պենը, Բրեդ Պիտը և այլք£ Սեմի ռեժիսորական առաջին աշխատանքը «Տղան` ոչ մի տեղից» կինոնկարն է (Ռուսաստանում այն ցուցադրվել է «Դառնալ Ջոն Լենոն» վերնագրով)£ Թեյլոր-Վուդը չի թաքցրել, որ թեև այդ մրցանակն իր համար կարևոր է, բայց միտքը հիմա մի ուրիշ ծրագրով է զբաղված` «Ես անմահ եմ և երջանիկ» նկարաշարով£ Նույն մրցանակաբաշխությունում Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի կնոջ` Սառա Բրաունի ստացած պարգևը կրել է «Կանացի միջազգային հմայքի համար» ձևակերպումը, իսկ բրիտանական Florence & The Machine խմբի երգչուհի Ֆլորենս Ուելչը ճանաչվել է «Տարվա ճեղքվածք» մրցանակին£ «Իմ սարսափելի դայակը» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Էմմի Թոմպսոնը հաղթել է «Նմանակում», երգչուհի Էննի Լենոկսը` «Նվաճում», իսկ աշխարհում մեծ համբավ վայելող կոշիկների ձևավորող Մոնոլո Բլանիկը` «Տղամարդ` կանանց աշխարհում» անվանակարգերում£