Իսլամի ամենաակտիվ քննադատները


Պարզվում է` գերմանացիներն են` մյուս եվրոպացիների համեմատ, տեղեկացրել է Frankfurter Rundschau¬ը` վկայակոչելով եվրոպական մի քանի երկրներում Մյունստերի համալսարանի անցկացրած սոցհարցումների արդյունքները£ Գերմանիայի դաշնային հանրապետության բնակչության 5 %¬ը գնում է, որ իսլամը հանդուրժողականություն է քարոզում մյուս կրոնների նկատմամբ£ Նույն տեսակետը Ֆրանսիայում, Նիդեռլանդներում ու Դանիայում պաշտպանում է բնակչության 20 %¬ը£ Ի դեպ, վերջին 3 ու մի քանի այլ երկրների քաղաքացիները դրականորեն են վերաբերվում իսլամին£ Իսկ Գերմանիայի արևմուտքում` 34 և արևելքում` 26 տոկոսն է միայն իսլամի հանդեպ լավ տրամադրված£ Հետազոտությունն ընդհանուր առմամբ հիմնավորել է, որ գերմանացիների մեծամասնությունը դրական գրեթե ոչինչ չի նշմարում իսլամում£ Արևմտյան Գերմանիայի` 30 և Արևելյանի` 20 տոկոսը միայն չեն ընդվզում մզկիթների կառուցման դեմ£ Մինչդեռ Դանիայում մզկիթակառուցման համակիրներ են 50 տոկոսը, Ֆրանսիայում և Նիդեռլանդներում` բնակչության 2/3¬ը, Պորտուգալիայում` 3/4¬ը£ - Ի տարբերություն Ֆրանսիայի, Նիդեռլանդների կամ Դանիայի, Գերմանիայում իշխում է խիստ և անհանդուրժող վերաբերմունք ուրիշ կրոնների հանդեպ,¬ պարզաբանել է սոցիոլոգիական հետազոտության կենտրոնի ղեկավար Դեթլեֆ Պոլակը£