Երթևեկախախտների կաղապարախոսությունից


Գերմանական Կասել քաղաքի պետական ծառայողները զվարճալի մի ցուցակ են հրապարակել այն գրառումներից, որոնք որպես բացատրություն ներկայացրել են ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդները (գրել է Spiegel¬ը)£ - Ես շատ ափսոսում եմ£ Ես ուշանում էի և հիմարություն արեցի (բացի այդ` ես շիկահեր կին եմ),¬ մոռանալով կանանց ազատականության իրողությունը` գրել է կանոնախախտ կանանցից մեկը£ - Ես դեմ եմ տվյալ տուգանքին, որովհետև երթևեկության նշանները լուսավորված չէին£ Նրանք նշմարվում էին խավարի միջից և իսկույն էլ անհետանում£ 1-2 վայրկյանը բավարար չէ` նշանը ճանաչելու, հասկանալու և կողմնորոշվելու համար,¬ ընդվզել է մեկ այլ կարգազանց£ - Իմ նյարդերը լարված էին. բացի այդ, ես տառապում էի ստամոքսաբորբով,¬ այս պատճառաբանության հեղինակն իր հիվանդության անունն էլ տառասխալով է գրել` նշելով «կաստրիտ»` «գաստրիտի» փոխարեն£ ¬ Հետիոտնը անսպասելիորեն դուրս եկավ մայթից և սուսուփուս անհետացավ իմ մեքենայի տակ,¬ վրաերթի ենթարկվածի լռությունից զարմացա՞ծ, թե՞ զայրացած, գրել է վարորդներից մեկը£ Մի ուրիշն էլ, թե` - Հետիոտնը չէր հասկանում, թե ուր պետք է գնա, և ես վրաերթ կատարեցի նրա վրա£ Կամ` - Ես ղեկն այս ու այն կողմ պտտեցի, բայց միևնույն է` սեպվեցի սյանը£ Ոմանք իրենց վթարները նկարագրում են` ինչպես կասկադյորական կինոհնարանք. - Մրգերով բեռնավորված իմ ավտոմեքենան ձախ ոլորանում թեքվեց£ Բանանները, նարինջներն ու դդումները թռան սրահով մեկ` ինձ խանգարելով վարել մի մեքենան£ Այդ պատճառով ես հարվածեցի փոստարկղին, թռա ճանապարհի մյուս կողմը, բախվեցի կայանած 2 ավտոմեքենաների և նրանց հետ հայտնվեցի ճամփեզրի ջրափոսում£ Դրանից հետո ես կորցրեցի մեքենայի վերահսկողությունը£ Նման բացատրագրեր ուսումնասիրողներն այլևս չեն զարմանում, որ երթևեկախախտները նույնիսկ բանաստեղծական հանգավոր տողերով են մեղանչում կամ արդարանում£ Օրինակ` - Խախտումիս համար ես տառապեցի շան պես, Ինչ¬որ մեկը պոչս տրորեց կարծես£ Կամ` - Ես քաղաք` ծնունդի էի շտապում, Բայց ոստիկանն էր մեզ կանգնեցնում£ Ի դեպ, երբեմն ոչ միայն դիմումների հեղինակներն են կատակում. երբեմն նրանց գրվածքները մակագրող պաշտոնյաներն էլ նմանվում կամ նմանակում են նրանց£ Դիցուք` - Ցավում եմ շատ, որ այդպես ստացվեց, Բայց ձեր տուգանքը կրճատել չհաջողվեց£ Հետաքրքիր է, այս թեմայով ի՞նչ զավեշտներ կպատմեին ճանապարհային հայ ոստիկանները£ Ամենաանվտանգը նարնջագույնն է Ավստրալիական Մոնաշի համալսարանի գիտնականները 20-ամյա ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, թե հատկապես ինչ գույնի մեքենաներն են ճանապարհային վթարների մեջ հայտնվում£ Այս նպատակով հետազոտվել են 850 հազար տարբեր վթարներ (տեղեկացրել է mignews¬ը)£ Եվ փորձագետները եզրահանգել են, որ ամենից հաճախ վթարների կիզակետում հայտնվում են սև գույնի մեքենաները£ Ցերեկային ժամերին իրար բախված կամ վրաերթ կատարած մեքենաների շարքում սևերը 12 տոկոսով, իսկ գիշերային ժամերին 47 տոկոսով գերազանցում են այլագույն մեքենաներին£ Վթարայնությամբ 2¬րդ և 3¬րդ տեղերում են մոխրագույն և արծաթագույն մեքենաները, 4¬րդ և 5¬րդ հորիզոնականներում` կարմիրներն ու կապույտները£ Ի դեպ, ամենաանվտանգը ճանաչվել է նարնջագույնը£