Կարող են ծառայել նաև արտասահմանցիք


Ռուսաց լեզվին տիրապետող և մատնադրոշմում հանձնած` ցանկացած պետության քաղաքացիները կարող են ընդունվել ռուսաստանյան բանակի զինծառայողների շարքերը£ Հենց այսպես էլ նշվել է զինծառայություն անցնելու կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու հրամանագրում. - Պայմանագրով զինվորական ծառայության ընդունվող արտասահմանյան քաղաքացին պարտավոր է տիրապետել Ռուսաստանի Դաշնության պետական լեզվին£ Բացի այդ, ՌԴ զինված ուժերում ծառայել ցանկացողների տարիքը չի կարող 18¬ից ցածր ու 30¬ից բարձր լինել, և նրանք պարտավոր են մատնադրոշմ հանձնել£ Ի տարբերություն Ռուսաստանի քաղաքացիների, զինվոր, նավաստի, սերժանտ կամ ավագ դառնալ ցանկացող արտերկրացիները 3 տարվա փոխարեն 5 տարի ծառայելու պայմանագիր պետք է ստորագրեն£