ՈՐՏԵՂ` ՈՆՑ


Հյուպատոսի հետկանչ Հոնկոնգում և Մակաոյում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Մարկ Ֆոնբաստյեն պաշտոնանկ է արվել ծառայողական պարտականություններից և հետ կանչվել հայրենիք£ Ֆրանսիայի արտգործնախարարության մամլո խոսնակ Բեռնար Վալերոն մանրամասնել է, թե հյուպատոսին կարգադրվել է հեռանալ Հոնկոնգից այն պատճառով, որ նրա գործողությունները «չեն համապատասխանում ֆրանսիացի դիվանագետի վարքագծի նորմերին»£ Թե հատկապես ինչի՞ համար է մեղադրվում 46-ամյա դիվանագետը` առայժմ չի հստակեցվում, սակայն ԱԳՆ¬ում ընդգծել են, որ հայրենիքում նրան վարչական պատիժ է սպասվում£ Ֆոնբաստյեն նշյալ երկրներում պաշտոնավարում է 2009¬ից£ Հայտնի է, որ նա ամուսնացած է և 3 երեխաներ է դաստիարակում£ Հիշեցնենք, որ Հոնկոնգն ու Մակաոն հատուկ վարչական շրջաններ են Չինաստանի կազմում` միմյանցից 60 կմ հեռավորությամբ£