Շարունակիր նվագդ, Մարիա


Մշակութային փոխըմբռնման միտում ուներ «Արամ Խաչատրյան» համերգասրահում բրազիլացի դաշնակահարուհի Մարիա Ժոզե Կարասկեիրայի, երգչուհի Սիրանուշ Գասպարյանի (սոպրանո) և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) համատեղ ելույթը£ Եվ, «կոնտրաստների սկզբունքով» ճանաչված դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ծրագրած (Շուբերտն ու Վագները` «համեմված» Վիլանի Կորտեսով ու Ցեմլինսկիով) առաջնորդությամբ, որպես միջպետական մշակութային նորաստեղծ կամրջի «շինարարության» ինքնատիպ ազդականչ, ի հայտ եկավ տարեվերջյան երաժշտական մեր առօրյայում£ Երևանում Բրազիլիայի դեսպանության, ՀՀ մշակույթի նախարարության և ՀՊՖՆ¬ի համատեղ ջանքերով, միևնույն երեկոյի տիրույթում, Ֆրանսիայի հանրահայտ արվեստագետ-մանկավարժ Էլիան Ռիշեպինի «հոգով երաժիշտ» բնորոշմանը համարժեքությամբ` Մարիա Ժոզեն ներշնչված դաշնամուրային նվագով կայացնում էր Էդմունդո Վիլանի-Կորտեսի դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված (1991-1997 թթ.) թիվ 3 կոնցերտի հայաստանյան պրեմիերան£ Իսկ Սիրանուշ Գասպարյանը` Մորիս Մետեռլինկի խոսքերով Ալեքսանդր ֆոն Ցեմլինսկու ստեղծած երգաշարի£ Նրանք, ովքեր առիթ էին ու°նեցել նախորդ օրը մտերմիկ միջավայրում վարակվելու ժպտաշող բրազիլուհու անսպառ կենսախնդությամբ, առանձնակի կենտրոնացմամբ ընկալեցին բրազիլական ավանդական երաժշտության` Շորոյի տարրերով ներթափանցված ինքնատիպ գրավչությունը կտավի` 300¬ից ավելի գործեր հեղինակած հանրահայտ բրազիլացի կոմպոզիտորի տարաժանր համադրությամբ£ Փորձեցին նաև հավաստի զուգահեռները որսալ հայ և բրազիլացի ժողովուրդների էթնիկ հոգեհարազատության£ Հոր` Ժոան Դիասի սրնգի հեքիաթային հնչյունների ապրեցնող կախարդանքը մանուկ օրերից մինչ երաժշտարվեստում հիմնավոր կայացման ներկան պահպանած Մարիան տարիներ առաջ էր հայտնաբերել իր համար Հայաստանը£ Կամերային երաժշտախմբով իր երկրի երաժշտությունը հնչեցնելով Վանաձորում և Գյումրիում` գոհունակությամբ տրամադրել դյուրընկալ մեղեդիների նոտաները տեղի երաժշտասերներին£ Բրազիլիայում դասական երաժիշտների վարպետությունն ամրագրող 3 կարևորագույն մրցանակնե րին բարձրակարգ մասնագիտացմամբ ու ջանասեր նվիրումով արժանացած դաշնակահարուհին, ում երաժշտահսկաներից հոգեհարազատ է հատկապես Բախը, աշխարհով մեկ հանրահռչակում է բրազիլական երաժշտությունը` ավելի ու ավելի տրվելով ստանձնած առաքելությանը£ Եվ միանգամայն օրինաչափ է, որ կրկին պիտի հայտնվեր իրեն սիրելի դարձած մեր հայրենիքում, ինքնահատուկ լավատեսությամբ խթանելով 2 ժողովուրդների փոխշփումների սերտացման միջպետական համագործակցությունը: Պարարտ հող նախապատրաստեր հայրենի դաշնամուրային երաժշտության առաջնեկի` Էռնեստո Նազարեթի թեթևասահ ու հոգեթով մեղեդիների տարածմանը` իր նվագով ձայնագրված սկավառակի ընծայմամբ: Ինչպես Սան Պաուլոյի համալսարանում դասախոսելիս` հիմնավորապես ուրվագծեր ներկայիս պատկերը մշակութային Բրազիլիայի£ Ի դեպ, բազում դրսևորումներով, Հայաստանինը հիշեցնող£ Հիմա արդեն կազմակերպիչներն անհամեմատ վստահ կձեռնարկեն հաջորդ քայլը` հայազգի իրենց երաժիշտների հյուրախաղերն Հայաստանում£ Հայրենի մշակույթի հանրաճանաչման նախանձախնդրությունը, հարգանք ներշնչելով, ճշմարիտ ազգասիրության գործնական նոր դաս էր մեզ` հայաստանցի ներիս խորհելու տեղիք տվող£ Շարունակիր նվագդ, Մարիա…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ