Մտերմիկ հուշով շարունակվող կյանք


Նկարչի տանը գործող «Art-Mane» գեղարվեստի սրահում վաղամեռիկ գեղանկարիչ Կարո Մկրտչյանի (1951-2001 թթ.) հոբելյանաշեմին կազմակերպված հուշ¬երեկոյին պատահաբար մասնակցելով` վերստին համոզվում եմ, որ մարդու անունն ու գործն ապրում են, քանի դեռ սրտացավ հանրաճանաչման նվիրյալներ են գտնվում£ Առաջին անգամ ոտք դնելով այս խանութ¬սրահ` հայտնվում եմ յուրատիպ ընտանեկան հավաքույթում, որտեղ ինձ անծանոթ մարդը շուտով վերապրում է: Նախ, իրեն ճանաչողների ու գնահատողների հուշերից£ Ապա` հնօրյա տեսաժապավենի պտույտով. այնպես, կարծես թե դեռ շարունակում է ոճավորել հերթական կտավը ինքնահատուկ մի վարպետությամբ, որի հեղինակավոր բազում վկայությունները ամրագրված են երեսնամյա հարուստ տարեգրության մեջ£ «Կարո Մկրտչյան» պատկերասրահի (տնօրեն` Արտեմ Մկրտչյան) անմիջական նախաձեռնությամբ` իրարահաջորդ թեմատիկ ցուցադրություններով, որոնց մեկնարկը իրականացվել է Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնում, Հայաստանում ռուսական համագործակցության դաշնային գործակալության ներկայացուցչության կողմից, գեղանկարիչ Կարո Մկրտչյանի վրձնած աշխարհին անմիջականորեն հաղորդակցվելու կոնկրետ հնարավորություն կունենա կերպարվեստասեր հանրությունը£ Եվ մինչ 2011¬ի մարտի 28¬ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայանալիք հոբելյանական ցուցահանդեսը հստակ պատկերացում կկազմի 1971¬ից Հայաստանի, 81¬ից` ԽՍՀՄ, 1996¬ից` UNESCO¬ի միջազգային նկարիչների միություններին անդամագրված արվեստագետի թողած ստեղծագործական ժառանգության մասին£ Կամբողջացվեն ՀԱՊ¬ում, ժամանակակից արվեստի թանգարանում հատուկենտ աշխատանքներով ստացած թռուցիկ տպավորությունները` վերահաստատելով արժանավորությունը բազմաթիվ հեղինակավոր մրցանակներին. ՀԽՍՀ պետական մրցանակ «Տարվա լավագույն ստեղծագոր ծություն» անվանակարգում (1978 թ.), Լենինյան (ՀԼԿԵՄ) կոմերիտմիության և «Լավագույն նկարիչ» միջազգային մրցանակներ (1983 թ.), գեղանկարչության համար սահմանված I մրցանակ Սոֆիայի միջազգային ցուցահանդեսում (1986 թ.)£ 1967¬ից աշխարհի շուրջ 30 երկրներում ներկայացված գործերից շատերն այժմ գտնվում են ոչ միայն հայաստան յան կերպարվեստապահոցներում, այլև Մոսկվայի պետական պատկերասրահում, Լոնդոնի արվեստների թանգարանում, Ֆրանսիայում (նշանակալից են եղել փարիզյան 3 տարիները` Արվեստի միջազգային ասոցիացիայում գործելիս), Միացյալ Նահանգներում և մի շարք մասնավոր հավաքածուներում£ Մտերմիկ հուշերով, թատերական աշխատանքների միջավայրում, շարունակվող կյանքը գեղանկարիչ Կարո Մկրտչյանի, վստահ եմ, ավելի լայն հասարակական հետաքրքրություն կարթնացնի£ Ժամանակին ձեռք բերած բարձր համարումը հարկավոր նշաձողին պահպանելու ջանադրությունը նրա արվեստի ջատագովների ոչ միայն չի վրիպում պետության ուշադրությունից, այլև սատարվում է£ Սա է հավերժության ընթացքի շարժիչ ուժը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ