Տարանյութ կերտվածքների խորհուրդը


«Բենիկ Պետրոսյան» մշակութային կենտրոնը, պետության օժանդակությունը խելամիտ տնօրինելով, չափազանց խնամքով էր նախապատրաստվել մոնումենտալ ու հաստոցային քանդակի, դրվագումի ու գեղանկարի, գրաֆիկական, ձուլածո ու կոփածո աշխատանքների և խեցեգործության մի ստվար ժառանգություն թողած արվեստագետի (1939-1996 թթ.) հոբելյանակատարությանը£ Քարից, մետաղից, կավից, փայտից կերտված հազարից ավելի իր աշխատանքներով Հայաստանում երբևէ մանրաքանդակի կենտրոն¬ցուցասրահ ունենալու նրա անկատար երազանքի իրագործմանն ընդառաջ քայլող ժրաջան տիկինը` Ալիսը դեռևս Գրքարվեստի I միջազգային փառատոնի շրջանակներում անցկացված «Արտբրիջյան» բացօթյա գրատոնավաճառում ներկայացրեց շնորհաշատ ամուսնու ծննդյան 70¬րդ տարեդարձը նշանավորող «Բենիկ Պետրոսյան» պատկերազարդ շքեղ ալբոմը£ Անունն ու գործը հավերժացնող հուշատախտակ տեղադրելուց հետո ՀՆՄ Նկարչի տան մեծ ցուցասրահում արվեստասերներին ներկայացվեց սիրելի Բենոյի ստեղծագոր ծական ամփոփ նկարագիրը բազմաժանր հետաքրքրությունների յուրատիպ գոբելեն¬էքսպոզիցիայով£ Պատշաճ հանրաճանաչումն էլ ստեղծագործական ընդհանուր նկարագրի ապահովվեց` նախապես ստվարածավալ տեղեկատվություն տրամադրելով ԶԼՄ¬ների բազմաթիվ ներկայացուցիչներին£ Գողթան գավառից Երևան հասած ծնողները Նորքի գեղատեսիլ այգիներում հասակ առնող իրենց որդու առաջին մանկական կերտվածքը` կավից պատրաստած օձը տեսնելով` արդեն ստույգ կանխագուշակել էին ի վերուստ տրված կոչումը. «Այս տղան քանդակագործ է դառնալու»£ Եվ դեռ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժնում մասնագիտացումը չավարտած նրանց Բենիկը փայտի փորագրությունների աշխատանքներով 1957¬ին համամիութենական ու միջազգային ցուցահանդես ներին մասնակցելու իրավունք ստացավ£ Շարունակելով հմտանալ Գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժնում Արա Սարգսյանի ղեկավարությամբ` իր դրվագումներով 1965¬ին արծաթե մեդալի արժանացավ հանրապետական երիտասարդական ցուցահանդեսում£ Նրա կազմակերպած առաջին բացօթյա ցուցահանդեսը (1969 թ.) Երևանի օղակաձև զբոսայգում իր արտասովորությամբ ականատեսներից շատերի մտապատկերում է դաջված մնում մինչև օրս£ Նույն տարում Մոնրեալի EXPO-69 ցուցահանդեսի գլխավոր մրցանակը նվաճեց£ Իրարահաջորդ շուրջ մեկ տասնյակ անհատական ցուցահանդես ներում ներկայացավ տարանյութ կերտվածքներով` սկուտեղներ, դրվագումներ, մետաղե ու խեցեգործական տարաչափ աշխատանքներ£ Որևէ նյութ կամ կատարման տեխնիկա լիովին հաղթահարելով` ձգտում էր նորի որոնումներին£ Յուրահնար մեթոդով հաստ երկաթից հաջողեց շղարշանման ձուլվածք ստանալ, որով ինքնատիպ ջահեր ձևավորեց£ Բրոնզե սալիկներից անցում կատարեց հարթաքանդակներին£ Փորձում էր ստանալ ծավալային կոմպոզիցիաներ` միաժամանակ կատարելով խոշոր պետական պատվերներ (հյուրանոցներ, ռեստորաններ…)£ 1976¬ին Իջևանի մոտակայքում գտնվող քարայրներից մեկի պատերին, ազգային ավանդներին անսալով, գեղջկական պատկերների մի ամբողջ շարք է անստորագիր քանդակել` բերքահավաք, գինու տոն, դաշտային աշխատանք, կենդանիներ, կանայք ու տղամարդիկ… Այդ քարայրում հայտնված պատահական անցորդը խորդուբորդ հարթաքանդակներն այժմ էլ ընկալում է որպես հնադարյան արվեստի արտահայտություն£ 80-ականներին, մոմի հետ մի քանի նյութերի հավելմամբ ստացած պլաստիկ խառնուրդով, սկսեց փոքր ֆիգուրներ քանդակել£ 1987-91 թթ. անընդմեջ արժանանալով միութենական «Լավագույն քանդակ» մրցանակին` մեծ թափով անցավ մետաղե մանրաքանդակներին` 5 տարում մոտ 400 ձուլածո աշխատանք ստեղծելով£ 90-ականներից ձգվող արտերկրյա անհատական ցուցահանդեսների շարքով Բենիկ Պետրոսյանի արվեստը լայն ճանաչում գտավ Միացյալ Նահանգներում, Մոսկվայում ու Լեհաստանում, Փարիզում ու Դամասկոսում£ Հալեպի «Սիս» միջազգային մշակութային կենտրոնը, նրա ուշագրավ ձևավորմամբ, շուտով տեսարժան վայրի նշանակություն ստացավ զբոսաշրջիկների համար£ Թեմատիկ հետաքրքրությունների ընդգրկուն շրջանակով է նաև Բենիկ Պետրոսյանը հրապուրել ամենատարբեր հակումներ ու ազգային պատկանելություն ունեցող կերպարվեստասերներին իր այլազան կերտվածքների պարփակած խորհրդի վերծանմամբ£ Հետմահու կազմակերպված տասնյակ ցուցահանդեսներով շարունակելով ապրել` Բենիկ Պետրոսյանը, հոբելյանական այս ցուցահանդեսի այցելուներին հմայելով շնորհների բազմապիսի տպավորիչ արտահայտություններով (գրաֆիկական աշխատանքների լակոնիկ բնութագրականություն, մանրաքանդակների պլաստիկ արտահայտչականություն, դրվագումների խորունկ բովանդակություն…), ոմանց զարմացնում, ոմանց մտահոգում էր կրկին բիբլիականից մինչև մեր օրերը ձգվող էրոտիկ շարքի («Ադամ-Եվա», «Սպասում», «Մեղքի խնձորները», «Հովանոցով աղջիկը» և այլն) համարձակությամբ£ Մանրաքանդակ կերպարներն ու հորինվածքներն այս արվեստագետի խոսուն նրբագեղությամբ են աչքի ընկնում, ստեղծագործական երևակայության ու բյուրեղացած վարպետության կատարելությամբ£ Եվ հոգևոր պահանջն են ակամա հասունաց նում վերջին պատգամի ի կատար ածման. «Ունենք միջնադարյան մանրանկարչություն, ինչո՞ւ չունենանք նաև մանրաքանդակի դպրոց£ Անչափ կուզենայի, որ Երևանում բացվեր մանրաքանդակի միջազգային կենտրոն` իր ցուցասրահով, հյուրանոցով, սպասարկող անձնակազմով… Աշխարհի տարբեր ծայրերից հրավիրվեն քանդակագործներ, մեկ ամիս աշխատեն, ստեղծածի մի մասը թողնեն թանգարանին, մյուս մասը տանեն իրենց հետ»£ Կարծում ենք, որ 3 զավակները` Վահագնը, Արևիկն ու Արեգը և հրաշալի կինը, ով միշտ աջակցել է նրան, այսուհետ էլ կմեկտեղեն ջանքերը հանուն տաղանդաշատ իրենց հարազատի նվիրական երազանքի իրագործման£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ