Մերձավոր Արևելքում ոչ ոք հաշվի չի առնում ամերիկյան հետաքրքրությունները


Այսպիսի կարծիք է հրապարակել Իսրայելի HAARETZ¬ը£ Տարատեսակ բամբասանքներից, գաղտնիությունը խախտելուց, մանր ստերից բացի WikiLeaks կայքում հրապարակված դիվանագիտական ճեպագրերն անչափ տխուր պատմություն են պատմում£ Դրանք վկայում են ամերիկյան կայսրության մայրամուտը, մարումը գերտերության, որը վերահսկում էր աշխարհը` ռազմական և տնտեսական հզորության միջոցով£ WikiLeaks¬ի հրապարակումներում նախագահ Բարաք Օբաման ներկայանում է թույլ առաջնորդ, ում բարի մտադրություններն ու հրաշալի գաղափարները խորտակվում են` իր մերձավոր գործընկերների պահպանողականությունից և համառությունից£ Մոռացության գիրկն են սուզվել այն ժամանակները, երբ մերձարևելյան մայրաքաղաքներում ամերիկյան դեսպաններին դիմավորում էին ինչպես «գերագույն փոխարքաների»£ Դիվանագետները, ովքեր հեղինակել են WikiLeaks¬ի հրապարակած հաշվետվությունները, ընդամենը հոգնած բյուրոկրատներ են, որոնց բացահայտ քամահրանքով են վերաբերվում այն երկրներում, ուր նրանք ծառայություն են անցնում£ Նրանք ժամանակն անցկացնում են` ընդունող կողմի ձանձրալի խոսակցությունները լսելով£ Ոչ մեկը նրանց չի վերաբերվում այլ կերպ, քան որպես գերտերության ներկայացուցիչների, ոչ մեկը դեսպաններին չի հաճոյանում` հուսալով ամերիկյան ռազմական կամ ֆինանսական օգնություն ստանալ£ Անցյալ տարիների լեգենդար արտգործնախարարներ Ջոն Ֆոստեր Դալեսի, Հենրի Քիսինջերի, Ջեյմս Բեյքերի ժառանգությունը վաղուց փոշով է պատվել պետդեպարտա մենտի արխիվներում£ Բարաք Օբամայի և Հիլարի Քլինթոնի Ամերիկան չի կարող իրեն թույլ տալ` խփել սեղանին ու պահանջել կատարել նրա կարգադրությունները£ ԱՄՆ¬ի բարեկամներն ու թշնամիներն անում են այն ամենը, ինչ խելքներին փչում է£ Ամերիկան գրանցում է, կարում գործին և հեռու գնում£ Մերձավոր Արևելքում նոր ոչինչ չկա£ Տարածաշրջանի առաջնորդները` արաբներն ու իսրայելցիները, զբաղված են իրենց գործերով` արհամարհելով ամերիկյան հետաքրքրությունները£ Նախագահի պաշտոնում Օբամայի ընտրվելը ոչինչ չփոխեց. վերջին տարիներին դժվար է տարբերություններ գտնել Ջորջ Բուշի վարչախմբի ներկայացուցիչների վարած պետական զրույցների արձանագրությունների և ամերիկյան դիվանագետների` Մերձավոր Արևելքին հղված ուղերձների տեքստերի միջև£ Անկարայում և Կահիրեում Օբամայի բոցաշունչ ճառերը, նրա խաղաղության հուզված կոչը, դիմումը` արաբներին ու մուսուլմաններին և նույնիսկ Ղուրանից մեջբերումները բացարձակ անտարբերությամբ ընդունվեցին£ Էր¬Ռիյաչում, Ամմանում, Կահիրեում, Աբու¬Դաբիում, Դամասկոսում և Երուսաղեմում ունկնդրեցին Օբամային ու ոչ մի տառով չփոխեցին բոլորին լավ հայտնի նրա քաղաքական դիրքորոշումները£ Իսրայելցիները չեն հավատում արաբներին, արաբները կասկածամտորեն են վերաբերվում Իսրայելին, և բոլորը միասին վախենում են Իրանից£ «Նյու¬Յորք թամս»¬ն իր խմբագրական հոդվածում գովեստով էր արտահայտվել Օբամայի և նրա օգնականների մասին` նրանց անվանելով փայլուն դիվանագետներ, ովքեր կարողացան նախապես հաղթահարել Իսրայելի և արաբական երկրների ճնշումը, որով Ամերիկային մղում էին Իրանի վրա հարձակվել£ «Կտրել օձի գլուխը»` ինչպես արտահայտվել էր սաուդյան թագավոր Աբդալան£ Ինչպիսի միամտություն£ Դժվար է հավատալ, որ այնպիսի փորձված առաջնորդներ, ինչպիսիք են Աբդալան, բախրեյնյան էմիրը, նախագահ Մուբարաքն ու պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, հավատում էին, թե Օբաման ուշադիր կուսումնասիրի դիվանագիտական ճեպագրերը, կշտապի ամերիկյան կործանիչներ ուղարկել` Իրանը ռմբակոծելու£ Նրանք հրաշալիորեն գիտեին, որ Վաշինգտոնն առանձնակի ցանկություն չունի ռմբահարել իրանական միջուկային օբյեկտները£ Օբամայի վարչակարգի վրա նրանց ճնշումներն այլ նպատակներ էին հետապնդում. թույլ չտալ Օբամայի հնարավոր մերձեցումն իրանական առաջնորդներ Համընեի և Ահմադինեջադի հետ, պահպանել Թեհրանի հանդեպ ամերիկացիների հարձակողական վերաբերմունքը£ Եվ այդ նպատակը լիովին իրագործվեց£ Հենց իրանցիների օգնությամբ, ովքեր անթաքույց արհամարհանքով են վերաբերվում ԱՄՆ¬ի նախագահին£