Ուժեղ ու հպարտ եղի°ր, զինվո°ր


Վերջին շրջանում հանիրավի քննադատության թիրախ է դարձել Հայոց բանակը£ Կառույց, որը հուսալիորեն պաշտպանում է մեր երկրի սահմանները և բոլորիս անվտանգությունը£ Ինչպես յուրաքանչյուր համակարգ, մեր բանակը ևս զերծ չէ թերություններից, սակայն արդյո՞ք բարոյական իրավունք ունենք մեր անվտանգության երաշխիք կառույցի մասին չարությամբ խոսել և անխնա դատափետել` չնկատելով կամ հաշվի չառնելով այն դրականը, որ կա£ Ընդ որում` քննադատության են ենթարկվում ոչ թե առանձին դեպքեր, այլ ողջ համակարգը£ Տարակուսել կարելի է. չգոհացողի կեցվածք ընդունած դատափետողները ի՞նչ էին զգալու, եթե համոզված չլինեին, որ իրենց գլխավերևում երկինքը խաղաղ է մնալու£ Այս մասին մտածելու դեպքում միգուցե փոխվեր նրանց մոլուցքը, և միգուցե թերացումների մասին անչար մտահոգությամբ խոսեին, այլ ոչ` անզուսպ չարությամբ և չարախնդորեն£ Կարելի է անկեղծ զարմանալ, ինքն իր նկատմամբ քիչ թե շատ հարգանք տածող, իրեն խելամիտ համարող հայ մարդը ինչպե՞ս է կարողանում այն աստիճան անպատասխանատու հայտարարություններ անել, որոնք ողջամտության սահմաններից դուրս են, և նույնիսկ դրանցից մեջբերումներ անելն ավելորդ ենք համարում£ Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ ադրբեջանական ակտիվ քարոզչության մեջ հստակորեն տարբերվում է հայ հասարակության աչքում Հայոց բանակը վարկաբեկելու, անվստահություն սերմանելու ռազմավարությունը£ Մեր Զինված ուժերում տեղ գտած ցանկացած թերացում անմիջապես օգտագործվում է նրանց կողմից£ Հարց է ծագում մեր հասարակության` տարբեր առիթներով բանակը վարկաբեկող և խիստ հակասական կարծիքներ հնչեցնող հատվածը ինչո՞վ է տարբերվում թշնամուց£ Սարսափ ու ամոթ են ապրում` ադրբեջանական կայքերում (www. 1 news. az. www. day.az) տեղ գտած` Հայոց բանակին վերաբերող նյութերում հղումներ տեսնելով հայկական թերթերին («Ժամանակ»)£ Մեղադրող¬քննադատողներին մաղթելով մի փոքր սթափություն, որպեսզի իրենց պոռթկումների պահին գոնե հիշեն, որ հասարակության շրջանում հատկապես բանակի հանդեպ տագնապ ու անվստահություն արթնացնելով` մեր երկրի անվտանգությունն են խարխլում և ծառայության մեկնող նորակոչիկի մեջ սպանում են վստահությունը£ Ու հատկապես նմանների համար փաստենք, որ հայ հասարակությունն, այնուամենայնիվ, սիրում է Բանակը£ Համենայն դեպս` ականջալուր չէ չարակամություն սերմանողներին, ովքեր պարբերաբար փորձում են թունավորել ժողովրդի զգացմունքները` մեր իրականության մեջ թերևս ամենակայացած կառույցի` Հայոց բանակի հանդեպ£ Հ. Գ. Հարցումները կատարված են Երևանի մարդաշատ վայրերում, զրուցակիցների պատահական ընտրությամբ£ Գեղամ ՕՀԱՆՅԱՆ, 19 տ., ապագա կիբեռնետիկ - Կարծիքս դրական է£ Բանակը երկրի անվտանգությունն ապահովող մարմին է, այն պետք է լինի հզոր և մարտունակ£ Բանակ ասելով առաջին հերթին հասկանում եմ զինվորի մարտական ոգին£ Մեր երիտասարդ բանակն ունի այդ ոգին£ Ես` որպես այս երկրի երիտասարդության ներկայացուցիչ, համոզված եմ, որ իմ ծառայությունը կանցնի առանց հիասափության£ Չեմ թաքցնի, լսել եմ շատ դեպքեր, երբ խստության պակասի հետևանքով կամ դրա չարաշահումից ողբերգական դեպքեր են գրանցվել£ Բայց լավատես մարդ եմ£ Կարծում եմ վիճակը կբարելավվի£ Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ. 27 տ., տնային տնտեսուհի - Դրական եմ տրամադրված£ Ցանկացած վայրում, եթե մեծ թվով տղաներ հավաքվեն, կռիվները, վեճերն ու անախորժություններն անխուսափելի են£ Համամիտ չեմ այն մարդկանց հետ, ովքեր մեղադրում են միայն սպայական կազմին£ Տարբեր ընտանիքներում դաստիարակություն ստացած տղաներին ամեն վայրկյան վերահսկելն այնքան էլ հեշտ չէ£ Դերենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ. 67 տ., թոշակառու - Տեղյակ եմ վերջին շրջանում տեղի ունեցած դժբախտ դեպքերի մասին£ Դե, բանակ է, երեխաներ են, պետք է խիստ լինեն, որ նման դեպքեր տեղի չունենան£ 25 տ. (ներկայանալ չցանկացող) - Բանակի մասին գնահատականներ տալիս փորձում եմ ծայրահեղությունների մեջ չընկնել£ Բանակը մեր բռունցքն է, չի կարելի այդքան խիստ վերաբերվել և քննադատել£ Իհարկե, թերություններ կան£ Հրամանատարը պետք է լինի զինվորի ընկերը և մարդ` առաջին հերթին£ Բայց շատ դեպքերում զինվորից էլ է կախված£ Ես ծառայել եմ բանակում£ Առաջին հերթին ծառայել եմ մորս համար£ Եթե զավակ ունենայի, կուղարկեի բանակ, չնայած ինչ¬որ տեղ վախը սրտումս£ Պետք է զգույշ խոսել բանակի մասին, քանի որ ցանկացած բառ ու արտահայտություն ուղղվում է նաև մեր հայրենիքի համար պայքարած ու զոհված ազատամարտիկներին£ Շուշան ԱՆՏՈՆՅԱՆ. 18 տ., ապագա աշխարհագրագետ - Մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է£ Կարծում եմ` հրամանատարների խստության մեծ անհրաժեշտություն կա բանակում£ Ծառայելով` երիտասարդը կոփվում է, դառնում հասուն և ինքնուրույն£ Իսկ մեր բանակը քննադատողներին կցանկանայի մի հարց ուղղել£ Եթե լավը չէ մեր բանակը, իրենք ի՞նչ են անում, որ լավը դառնա£ Աստղիկ ԲՈՒԴՈՅԱՆ. 50 տ., մանկավարժ - Ես կոչ եմ անում բոլոր մայրերին, մեր սիրելի զավակներին դեռ վաղ հասակից դաստիարակենք որպես հայրենասեր, ընկերասեր, որ արժանի լինեն կոչվելու Հայոց բանակի զինվոր£ Մեր բանակը մենք ենք, մեր ազգը, մեր որդիները, որ պահպանում են մեր խաղաղությունը£ Մեր զավակները պարտավոր են լինել հայոց բանակի արժանի զինվոր£ Մարի ՄԽԻԹԱՐՅԱՆ. 20 տ., լրագրող - Բանակում չի կարող ամեն ինչ հարթ լինել, քանի որ բարդ մարմին է` կազմված տարբեր մարդկանցից` հատկապես նույն սեռի£ Ես համոզված եմ, Աստված մի արասցե, մի բան լինի, առաջին հերթին քննադատողները կփախչեն£ Չի կարելի այդքան անզգույշ խոսել բանակի մասին, հատկապես այսօրվա պայմաններում£ Գարեգին ՀԱԿՈԲՅԱՆ. 78 տ., թոշակառու - Բանակը մեր ուրախությունն է£ Ճիշտ է, վատ բաներ լսում ենք, բայց լավ բաներ էլ կան£ Մեր երեխաներն են£ Թող խաղաղություն լինի, ապահով ծառայեն մեր հայրենիքի համար£ Կարո ԳՈՒԼՔԱՆՅԱՆ. 48 տ., տնտեսագետ - Վերաբերմունքս մեր բանակի նկատմամբ միանշանակ դրական է£ Թերություններ ամեն տեղ էլ կան£ Իսկ մեր բանակում դրականը գերակշռում է£ Ինչպե՞ս կարելի է չհպարտանալ մի բանակով, որ ամենամարտունակն է մեր տարածաշրջանում£ Թերությունները չի կարելի չնկատել, բայց չի կարելի անընդհատ քննադատել մեր երկիրը պաշտպանող կառույցը£ Մարիամ ԴԱՆԻԵԼՅԱՆ. 17 տ., ապագա մանկավարժ - Բանակն իր ֆունկցիաներն ամբողջությամբ կատարում է£ Միայն ցավալի է, որ հայ տղաներից շատերը մտածում են, որ սխալ է բանակում ծառայելը£ Դա մեծ թերություն է թե° բանակի համար, թե° հայ տղաների£ Անի ՂԱՆԴԻԼՅԱՆ. 21 տ., ռեժիսոր - Բանակում չկա այնպիսի մթնոլորտ, որ հայ տղան ուրախությամբ մեկնի բանակ, այլ ոչ թե ամեն ինչ անի, ընդհուպ մինչև ինչ¬որ հիվանդություն իրեն վերագրելը, որ չգնա բանակ£ Իսկ քննադատությունները խնդրին լուծում չեն տալիս£ Այդ արարքները պետք է Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում լինեն և խստագույնս պատժվեն£ Այո, բարեբախտաբար, բանակը վարկաբեկող, տարաբնույթ ապատեղեկատվություն պարունակող հրապարակումների` հասարակության վրա հոգեբանորեն ազդելու և պաշտպանական կառույցի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք ձևավորելու իրենց առաքելությունը դատապարտված է ձախողման£ Ցավալի է, պարզապես, հայրենասիրության պակաս կա մեզանում£ Սթափվենք, չէ՞ որ խոսքը մեր բանակի մասին է£ Ցանկացած արտահայտություն հնչեցնելուց առաջ գոնե մի փոքր մտածենք£ Բանակն անպարտելի ու հզոր է` եթե յուրաքանչյուր զինվոր գիտակցում է, որ հաղթանակն իրենից է սկսվում£ Ուժեղ ու հպարտ եղի°ր, զինվո°ր£ Չէ՞ որ դու զինվորն ես Հայոց բանակի£

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ