ԴԱՏԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ Իրավաբանի դիպլոմակիր Հարոյանի իրավաբանական ժամանակավրեպ խարխափումները


«Ավանգարդը»` 1-2 անգամ, իսկ «Զորավիգը» բազմիցս է անդրադարձել իրավաբանի դիպլոմ հայթայթած Մնացական Հարոյանի իրավաբանամերձ` ամուլ, ճանկռոցներին£ Գրեթե բոլոր ճանկռոցներն էլ` ժամկետանց£ Երբ նրան նրբանկատորեն հասկացրին` բուհը (ոչ ի°ր մասնավորը) քո կարիքը չունի, պետք է որ սուսուփուս գնահատեր նրբանկարությունը£ Բայց ուսանողներին իրավունք «ուսուցանող» դասախոսն առավել ընդգծեց օրենքների իր չիմացությունը£ Նա պետք է քաջ իմանար` աշխատանքում վերականգ նելու հայցով դատարան կարելի է դիմել 1 ամսվա ընթացքում£ Թույլ զարգացած երեխաների դպրոցի դիցուք` 3¬րդ «դ» դասարանի վատ սովորող աշակերտին էլ է հայտնի այդ իրավանորմը£ Բայց այն հայտնի չէր Մնացական Հարոյանին£ Կենտրոն և Նորք¬Մարաշ համայնքների դատարանը (դատավոր` Արա Մելքումյան) ստիպված էր այդ հանրահայտ իրավանորմը հասկացնել Մ. Հարոյանին, ով մեկ տարի անց էր հասկացել, որ ինքն այլևս… դասախոս չէ և մեկ տարի հետո էր դիմել դատարան… Մ. Հարոյանի իրավական գիտելիքների և «մեկ բաժակ ջրում» փոթորիկ բարձրացնող նրա իրավաբանամերձ մտամարզանքների մասին «համարձակվեցին» գրել «Ավանգարդ» և «Զորավիգ» թերթերը£ Մ. Հարոյանն էլ, «մոռանալով» իրեն «հանիրավի» հրաժեշտ տված բուհին և հայցը մերժելով իրեն իրավական գիտելիքներ սովորեցրած դատարանին (նույնիսկ չբողոքարկեց այդ «ապօրինի» վճիռը), փորձեց հարձակվել «Ավանգարդի» և «Զորավիգի» վրա£ Փոխանակ իր մասին հոդված հրապարակած խմբագրություններին դիմեր` հերքում պահանջելով և, իհարկե, նշելով, թե ո՞ր փաստերը պետք է հերքվեն, նա դատարան դիմեց, թե` հերքում եմ պահանջում£ Իրականում նա հերքելու ոչինչ չուներ. տպագրված բոլոր փաստերը ճշգրիտ էին£ Բայց ահա գտնվեց նրա իրավական անգրագիտությունը գրկաբաց ընդունող դատավոր` նույն դատարանից` Էդուարդ Ավետիսյանը. փոխանակ վերադարձնելու ծայրից¬ծայր խոտան հայցադիմումը (օրենքով նախատեսված շուրջ մեկ տասնյակ կետերից ոչ մեկին դա չէր բավարարում), դատավոր Էդուարդ Ավետիսյանն այն ընդունել էր վարույթ… Ի դեպ, առ այսօր դատավոր աշխատող Էդուարդ Ավետիսյանը դեռևս չի պատժվել այդ ապօրինության համար… Մ. Հարոյանին մեծահոգաբար զգուշացվեց ապօրինի հայցադիմումն ընդունելու և այն պնդելու հետևանքների մասին, առաջարկելով կոպտագույն իրավաբանական սխալն ուղղել կեսճանապարհին` հրաժարվել խոտան հայցից£ Ավելին, նրան տեղեկացվեց, որ հակառակ պարագայում դատական ծախսերն ամբողջությամբ կգանձվեն իրենից£ Հայցվոր Հարոյանն այնժամ 10 րոպե ժամանակ խնդրեց (երևի դատավոր Էդուարդ Ավետիսյանի հետ խորհրդակելու համար)£ Վերադառնալով 10 րոպե անց, նա հայտարարեց` մտնենք դատական նիստ, հետո կտեսնենք£ Այսինքն` եթե դատավորի հետ թև¬թիկունք տված չկարողանան շնչավորել մեռելածին հարցը, նոր միայն… Մ. Հարոյանի ներկայությամբ փաստաբանի հետ ստորագրվեց պայմանագիր` վճարելով փաստաբանական ծառայության գումարը£ Որքան էլ բուռն ցանկություն ունենային դատավոր աշխատող Էդուարդ Ավետիսյանը և նրա համախոհ Մնացական Հարոյանը, միևնույն է, նրանք չէին կարող մեռած հայցը շնչավորել£ Եվ հայցը մերժվեց£ Մնաց. Հարոյանը դարձյալ չբողոքարկեց այդ վճիռը£ Բայց այդ պահից Մնաց. Հարոյանը հայցվորից վերածվեց պատասխանողի, քանի որ հրաժարվեց կամավոր վճարել դատական ծախսերի գումարը£ Դատարանը կալանք դրեց Մնաց. Հարոյանի բնակարանի վրա` որպես մեր քաղաքացիական հայցն ապահովելու միջոց£ Երևանի Մալաթիա¬Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 4¬ին հայցը բավարարեց` վճռելով Մնացական Հարոյանից բռնագանձել 200.600 դրամ` որպես պատճառված վնասի հատուցում£ Այդ վճիռը Հարոյանը բողոքարկել է և մերժում ստացել` օգոստոսի 20¬ին£ Իր իրավական գիտելիքները նա փորձեց լրացնել Վճռաբեկ դատարանում£ Այս անգամ էլ մերժեցին նրա վճռաբեկ բողոքը, ու երևի նրան հաջողվեց հասկանալ օրենքի պահանջը£ Թե քանի անգամ է Մ. Հարոյանն «ուշացումով» ներկայացրել իր դատավարական դիրքորոշումները, թե որքա¯ն գիտելիք ամբարեց այս դատական մարաթոնի ընթացքում` այլ անդրադարձների թեմա կարող է լինել£ Ընթերցողին միայն իրազեկենք` Վճռաբեկ դատարանն իր նոյեմբերի 24¬ի որոշմամբ արձանագրելով, որ Վերաքննիչ դատարանը որոշումը կայացրել է օգոստոսի 20¬ին, նշել է` - ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221.1¬րդ հոդվածի համաձայն վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո£ Տվյալ դեպքում բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի 20.08.2010 թվականի որոշման դեմ սույն վճռաբեկ բողոքը` նյութական և դատավարական իրավունքի խախտումների հիմքով, ներկայացրել է 19.10.2010 թվականին, այսինքն` վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո և բացակայում է այն վերականգնելու մասին միջնորդությունը£ Վերադարձնել թիվ ԵՄԴ/0935/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.08.2010 թվականի որոշման դեմ Մնացական Հարոյանի բերած վճռաբեկ բողոքը£ Այսինքն, Մնաց. Հարոյանը պետք է փոխհատուցի 200.600 դրամը, այլապես արդեն կալանքի տակ գրված իր բնակարանը կհանվի աճուրդի… Այսպիսի վախճանի դեպքում, իհարկե, ցավ կապրենք` զուտ մարդկայնորեն£ Բայց կուզենայինք, որ օրենքին ձեռնոց նետողները նախ ծանոթանային ու պահպանեին դրա պահանջները£ Չէ՞ որ արդարությունը միայն հեքիաթներում չէ, որ հաղթում է£

«ԱՎԱՆԳԱՐԴ», «ԶՈՐԱՎԻԳ»