Հա՞ որ...


ՃԻՇՏ են ասում` մարդկային երևակայությունը սահմաններ չունի£ Անհնար է նաև մեղադրել այն մարդուն, ով երազել պարզապես շատ է սիրում£ Երբեմն, սակայն, այնպես է ստացվում, որ ոմանց «երազանքները» սկսում են վնասել շրջապատին£ Մանավանդ, երբ խոսքը քաղաքականության մասին է£ Դիցուք, Երևանի քաղաքապետի ու մի շարք այլ պաշտոնյաների երազխաբությունից հետո անգամ ոմանք դարձյալ սկսեցին առաջին հայացքից անմեղ թվացող «երազկոտությամբ» զբաղվել£ Եվ ահա անհեթեթ պնդումները, թե իրենց սև գործերի բացահայտումները երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի կազմակերպած ներիշխանական խարդավանքների արդյունք են, չուշացավ£ Փաստորեն, ոմանք ձգտում են հավատացնել, թե երկրորդ նախագահն այնքան հզոր է, որ անգամ պատգամավորի մանդատ չունենալով` երբ և ինչ ուզի` կարող է կազմակերպել£ Ասվածն այնքան անհեթեթ է, որ միգուցե մեկնաբանել անգամ չարժե, բայց ցանկացած նման իրավիճակում գտնվում են այնպիսիք, ովքեր դեմքի լուրջ արտահայտությամբ սկսում են մտածել ինքնաարդարացման այդ պղպջակների հավանականության մասին£ Իսկ թե Ռ. Քոչարյանի անվան հիշատակմամբ շահագրգիռ մարդիկ ինչո՞ւ են նման առիթներն օգտագործում` վերջինիս անձը հիշատակելու գնով երկրորդ նախագահին վարկաբեկելու համար` իսկապես դժվար է հասկանալ£ ԱՍՈՒՄ են, թե երկու երանին երբեք չեն մեկտեղվում£ Այն պահից, երբ մեր երկրում գործող ցանկացած բանկի ավանդ վստահելը հուսալի ու երաշխավորված դարձավ, մարդկանց ազատ դրամական միջոցներին հավելվելիք տոկոսադրույքը սրընթաց կերպով սկսեց նվազել£ Վերջին ամիսներին ու հատկապես հիմա, երբ հայրենական բանկերը, տարեվերջն ամփոփելով, հաջորդի համար նոր պայմաններ են առաջարկում, իրավիճակն ավելի անմխիթար տեսքով է սկսում ամբողջանալ£ Բանկերին հանձնվելիք ազատ դրամական միջոցների դիմաց առաջարկվող տոկոսադրույքները լրիվ խորհրդանշական են դարձել, ու, ինչպես երևում է` զարգացող այս միտումը տարեսկզբից է°լ ավելի վատթարանալիք պայմանների արդյունքում դադարելու է բնակչությանը հետաքրքրել£ Չի բացառվում, որ բանկային համակարգի միասնական որոշումը գրավատների գործունեությունը կաթվածահար անելուն է միտված, սակայն վերջնահաշվում եթե քաղաքացիների ավանդների ծավալը նվազի, ապա բանկային համակարգը կայացած ներկայացնող ևս մի բաղադրիչ չեզոքացված կլինի£ ԵՎՍ մի գործչի անուն մշտապես հիշատակվում է բոլոր նման առիթների դեպքում£ «Հայռուսգազարդի» Կարեն Կարապետյանը, թեև ավելի շատ որպես ամենահավանական վարչապետացու է համարվել, սակայն մեր երկրում երևի թե չի մնացել ծանրակշիռ մի պաշտոն, որի հավակնորդների թվում նրա անունը հիշատակված չլինի£ Հիմա էլ նա Երևանի քաղաքապետի ամենահավանական թեկնածուն է համարվում: Իհարկե, վերջինիս ղեկավարած կառույցից բոլորն են դժգոհ, և աննորմալ թանկացում ներով համատարած խորշանք առաջացնող կազմակերպության ղեկավարը եթե իսկապես մայրաքաղաքի տնօրեն դառնա, երևի ավելի առարկայորեն կզգա, թե որքան կարևոր է հոգածությունը` մի կերպ գոյություն քարշ տվող բնակչության կենցաղային խնդիրների հանդեպ: