Իրանի գործոնը Ղարաբաղյան հիմնախնդրում


Որպես հակամարտության գոտուն անմիջականորեն սահմանակից երկիր, Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ուշադրությամբ է հետևել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին£ Ընթացիկ տարվա սկզբին Երևան կատարած իր այցի ժամանակ Իրանի արտգործնախարար (այժմ` արդեն նախկին) Մանուչեր Մոթաքին առաջարկել էր իր երկրի օժանդակությունը Հայաստանին և Ադրբեջանին` հակամարտության խաղաղ կարգավորման հարցում£ Իսկ նրա երևանյան այցին նախորդել էր Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլդար Մամեդյարովի առաջարկությունը Թեհրանին` միջնորդ դառնալ հակամարտության կարգավորման խնդրում£ Այս երկու իրադարձությունների միմյանց հաջորդելը, բնականաբար, Երևանին ստիպել էր զգուշավորությամբ վերաբերվել Մոթաքիի նախաձեռնությանը£ Սակայն, Հայաստանում քաղաքագետ ներն ու վերլուծաբանները կարծում էին, որ Թեհրանին միջնորդական առաքելություն իրականացնել խնդրելով, Բաքուն Եվրամիությանը, Միացյալ Նահանգներին փորձում է ցույց տալ, որ եթե նրանք հաշվի չառնեն Ադրբեջանի շահերը, վերջինս կարող է թեքվել Ռուսաստանի և Իրանի կողմը£ Միևնույն ժամանակ, մեկնաբանելով իրանական կողմի առաջարկությունը, Բաքվում ասել էին, որ Ադրբեջանն արդեն ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Իրանի միջնորդության դառը փորձը£ Ադրբեջանցիները հիշել էին, որ 90-ականների սկզբին, երբ Իրանը փորձել էր բանակցային գործընթացում նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, իրենք կորցրել էին Շուշին ու Լաչինը£ Ակներև է, որ Իրանին ձեռնտու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի հայտարարությունը, որով, ըստ էության, պահպանվում է ստատուս քվոն£ Թեհրանը շահագրգիռ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությանը` ներկայիս սահմաններով, քանի որ այն հուսալի բուֆեր է Ադրբեջանի և Իրանի հյուսիսային նահանգների միջև, որոնք բնակեցված են թուրքալեզու տարրով£ Դրա հետ մեկտեղ, Թեհրանը դեմ է հակամարտության կարգավորմանը` Մադրիդյան սկզբունքների հիման վրա£ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես պնդել է` տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները£ «Մադրիդյան սկզբունքներով» հակամարտության կարգավորումը նաև նախատեսում է հակամարտության գոտում արևմտյան խաղաղարար ուժեր տեղաբաշխել£ Իսկ դա Իրանն ընկալում է որպես այդ զինված ուժերն իր սահմանների մոտ տեղակայելու մտադրություն£ Բացի այս, Թեհրանը Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ մեկ այլ մտավախության առիթ ևս ունի£ Նրան մտահոգում է հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի ներգրավման հավանականությունը£ Այդ երկրի մասնակցությունը կարող է տարածաշրջանում փոխել ուժերի հավասարակշռությունը£ Թեհրանում այն կարծիքին էին, թե Միացյալ Նահանգները փորձում է Թուրքիային ներգրավել Հարավային Կովկասի գործընթացներում£ Այդ առնչությամբ Իրանը երկար ժամանակ «անտարբեր» էր հայ¬թուրքական զարգացումների նկատմամբ` համարելով, որ այդ արձանագրություններն իրականում ծնունդ են առել Արևմուտքում` Անկարային Հարավային Կովկասում ակտիվացնելու նպատակով£ Չնայած ամերկացիների և ռուսների` Թուրքիային Ղարաբաղյան հիմնախնդրից հեռու պահելու ջանքերին, Անկարան, այնուամենայնիվ դարձել է այդ հիմնախնդրի քննարկման մասնակից£ Նկատի ունենալով այդ հանգամանքը, Իրանը որոշում է միջնորդի դեր ստանձնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` այդ կերպ ակտիվանալով Հարավային Կովկասի քաղաքական դաշտում և զսպելով Թուրքիայի տարածաշրջանային աճող ախորժակը£ Սրանով է նաև բացատրվում, որ վերջին ժամանակներում, ինչպես վկայում են դիվանագիտական աղբյուրները, Երևանում և Բաքվում իրանցի դիվանագետները քաղաքական գործիչներին փորձում են համոզել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Իրանի մասնակցության անհրաժեշտությունը£ Նրանք ասում են, որ խնդրի հանգուցալուծման պահին Իրանը չի կարող պաշտպանել Հայաստանի շահերը, եթե բանակցային գործընթացի մասնակիցը չլինի£ Եվ իսկապես, վաղ թե ուշ Հայաստանը կզգա Իրանի պաշտպանության կարիքը, քանի որ Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունն արդեն այսօր զգացվում է և լուրջ դերակատարում կարող է ունենալ նաև Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծման հարցում£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ