ԱՍՈՒՅԹՆԵՐ
* Մոտենալը դեռ հասնել չէ:
*Ամենաշքեղ փալանով էլ` էշը նույնն էշն է:
*Հոգին հզոր է մարմնից:
*Խոսքն ամոքում է, բայց նաև` սպանում:
*Թրջվածն անձրևից չի վախենա:
*Պարտքը կրակե շապիկ է:
*Հիմարը տուն կառուցեց, իսկ խելոքը գնեց այն:
*Քեզ ինչ` թե ուրիշի կաթսան փլավով լիքն է:
*Հենց տեսան հարուստին, աղքատին մոռացան:
*Արջը խռովել է անտառից, բայց անտառի պետքն էլ չէ:
*Խոսքերով փլավ չես եփի. բրինձ ու յուղ է հարկավոր:
*Քուռակը միշտ մայր ավանակի առջևից է վազում:
*Ոմանք ողբում են, ոմանք` հրճվում:
*Մտքերը երկար են, կյանքն է կարճ:
*Ծուռ քանոնով ուղիղ գիծ չես քաշի:
*Եթե խելքը մազի պես երկարեր` հիմարները դա էլ կկտրեին:
*Լավ է անփող, քան` անսիրտ:
*Հազար սուտը մեկ ճիշտ չարժե:
*Ինքնասիրահարվածն ուրիշի չի սիրում:
* Հետաձգել` չի նշանակում հրաժարվել:
*Սխալը հանցանք չէ:
*Տարիքը նաև տառապանք է բերում:
*Բռնկվող մարդը խելացի չէ:
*Ոչ մի առավելություն առանց թերության չի լինում: