Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ԿԱՅՔԸ


 

Պարզվում է, որ Տրանսպորտի և կապի նախարարությունն էլեկտրոնային կայք ունի, որի «դռները» բաց են բոլորի առջև: Այս կայքում կարելի է գրառումներ կատարել, կարծիքներ թողնել: Սակայն, ինչպես հայտնի դարձավ, սա մեկն է` նախարարության պոպուլիստական դրսևորումներից: Եթե կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անգամ ֆեյսբուքյան գրառումներին է արձագանքում, փորձում լուծումներ տալ, ապա ՏԿ նախարարության կայքը չի հետաքրքրում թե´ նախարարին, թե´ նրա ենթականերին: Եվ ստացվում է, որ ձևի համար ստեղծել են այդ կայքը, հավանաբար պարծեցել, թե իրենք աշխատում են հրապարակայնության պայմաններում, իսկ իրականում այն վերածվել է ամենապարզ ձևականության, որի կարիքը Մանուկ Վարդանյանը չի զգում: Եթե զգար, ապա կհետևեր, ինչ-որ կերպ կարձագանքեր այնտեղ արված գրառումներին: Գուցե Մանուկ Վարդանյանը շատ է ուզում ծանոթանալ կայքում արված գրառումներին, բայց համակարգչից օգտվելու ձևե՞րը չգիտի...