ԵՐԻՑՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է


 

Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանն առայժմ հայտ չի ներկայացրել պետի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու: Սա արդեն նշանակում է, որ բոլոր կանխատեսումներն այն մասին, որ ՕԵԿ նախկին անդամ ու Կրթության և գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանն իսկապես պատրաստվում է առաջիկա ընտրություններին մասնակցել որպես պատգամավորության թեկնածու: Եվ, ամենայն հավանականությամբ` հայրենի Լոռու մարզում, որտեղ նա վաղուց ընտրարշավ է կազմակերպել: «Լոռվա ձոր» հասարակական կազմակերպության միջոցով տարբեր միջոցառումների կազմակերպումը, դրանցում մի շարք պաշտոնատար անձանց հարազատների ընդգրկումն արդեն իսկ վկայում են Երիցյանի մտադրությունների մասին... Հավանաբար, պատգամավոր դառնալով` Սերգո Երիցյանը կամենում է, որ, իրենից բացի, հիմա ուրիշներն էլ լավ ապրեն` իր կողմից գրվելիք օրենքների շնորհիվ: