ԽՈՇՈՐ ՀՈՍՔԵՐ


 

Միայն բանկային համակարգի միջոցով նախորդ տարի արտերկրից մեր հանրապետություն է փոխանցվել ավելի քան 1,5 միլիարդ դոլար: Ենթադրվում է, որ մոտ այդքան գումար էլ կանխիկ եղանակով է Հայաստան մտել: Ուշագրավ է հատկապես, որ նշված երկու թվերի հանրագումարը հավասարվում է պետական բյուջեի տարեկան ծախսերին:

Արտերկրյա օգնությունների նման ռեկորդային թիվ վերջին անգամ 2008-ին է գրանցվել:

Կենտրոնական բանկի տվյալներով` ստացված գումարի 84 տոկոսը մեր երկիր է փոխանցվել Ռուսաստանի Դաշնությունից: Հայաստանում բնակվող իրենց հարազատներին կլորիկ գումարներ են նվիրել նաև Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի մեր հայրենակիցները: