Իրանը բողոքում է Ադրբեջանից


 

Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները «խորքում» բավական սառն են: Եվ եթե Ադրբեջանը շարունակի Իսրայելին օգնել` Իրանի դեմ նոր ահաբեկչություններ իրականաց նելու ուղղությամբ, ապա այդ երկրների միջև «սառը պատերազմը» պարզապես անխուսափելի կդառնա:

Իրանը բողոք է ներկայացրել Ադրբեջանի իշխանություններին, որ այդ երկրի տարածքում Իսրայելը Իրանի նկատմամբ դիվերսիոն, ահաբեկչական գործողություններ կատարելու ուղղությամբ գաղտնի, լուրջ աշխատանքներ է իրականացնում: Ուրանի հարստացման ոլորտում մեծ ներդրում ունեցող գիտնականի նկատմամբ ահաբեկչական գործողությունը, ըստ Իրանի հետախուզության վարկածի` մշակվել և իրականացվել է Իսրայելի կողմից հավաքագրված ադրբեջանցիների միջոցով: Մեկ ամիս առաջ կատարված ահաբեկչական գործողությունը լիովին բացահայտված չէ, բայց իրանական կողմի կասկածներն էլ, թերևս, անհիմն չեն: Լինելով Իսրայելի ռազմավարական դաշնակիցը, Ադրբեջանը դժվար թե խոչընդոտի վերջինիս գործողություններին: