Հա՞ որ...
Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնի համար հայտարարված քաղծառայության կրկնակի մրցույթում պետի ներկայիս պաշտոնակատար Նորայր Փանոսյանը չի կարողացել հաղթահարել 50 հարցից կազմված հարցաշարն ու երկրորդ անգամ «կտրվել» է քննությունից: Ուշագրավն այն է, որ Նորայր Փանոսյանը արդեն այս պաշտոնը զբաղեցնում է պայմանական ժամկետով: Ամեն օր նա կատարում է այն գործառույթները, որոնց նվիրված հարցերին էլ պիտի պատասխաներ: Սակայն պարզվում է, որ մարդն անգամ իր գործառույթներն ու դրանց առնչվող օրենսդրական ակտերը չգիտի:
Այս դեպքը եզակի չէ, մեր գերատեսչություններում և նախարարություններում բազմաթիվ են փանոսյանները, ովքեր պաշտոններ են զբաղեցնում, հաճախ մարդկանց ճակատագրեր են վճռում, սակայն չգիտեն օրենսդրական ակտերն ու իրենց անմիջական պարտականությունները: Զավեշտալին այն է, որ դեկտեմբեր ամսին տապալվելով քննությունների ժամանակ, նա շարունակել է պաշտոնավարել: Նշանակում է, արդարադատության նախարարն էլ շահագրգռված չէ, որ իր գերատեսչությունում լինեն իսկական ու գիտակ արհեստավարժներ...
Ա˜յ քեզ արդարադատություն