ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է


 

Առաջիկայում կհստակեցվի Կենտրոնի երբեմնի թաղապետ, հետագայում Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի տեղն ու դերը քաղաքական գործընթացներում: Ամենայն հավանականությամբ` նրա անունը նույնպես կընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակում: Ինչպես հայտնի է, պաշտոնանկությունից հետո նա կուսակցությանը չդավաճանեց ու քաղաքապետի պաշտոնը թողնելուց որոշ ժամանակ հետո սկսեց ակտիվորեն մասնակցել ՀՀԿ խորհրդի նիստերին:

Մինչ այդ խոսակցություններ կային Գ. Բեգլարյանի` Կենտրոն համայնքի ընտրատարածքներից որևէ մեկում առաջադրվելու տարբերակի շուրջ: Ավելի ուշ սակայն պարզ է դարձել, որ ավելի ճիշտ կլինի` Գ. Բեգլարյանն առաջադրվելով չխանգարի իր նախկին հովանավորյալ Ռուբեն Սադոյանին: Իսկ այն ընտրատարածքում, որտեղ Խաչատուր Սուքիաս յանն է ամենայն հավանականությամբ առաջադրվելու, էքսքաղաքապետի ընտրվելու շանսերն անբավարար են գնահատվել: