ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆԻ «ԷՊՈԽԱՆ» ԱՎԱՐՏՎԵՑ


 

Իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը: Թե ինչու է մայրաքաղաքի ամենաեկամտաբեր շրջանի ղեկավարը դիմում գրել ու սեփական կամքով հեռացել` անհասկանալի է առաջին հայացքից: Սակայն որևէ մեկին գաղտնիք չէ, որ նման պաշտոններից սեփական դիմումի համաձայն չեն ազատվում: Ազատում են: Եվ Գագիկ Գյանջումյանին էլ ստիպել են դիմում գրել ու հեռանալ «անգլիական ձևով», որովհետև վերջին օրերին Կենտրոնը վերածվել է ձյունով ու սառույցով պատված խորդուբորդ կածանաշարերի, անհնար է դարձել անցուդարձը մայթերով, որոնք կորցրել են իրենց նախնական տեսքը: Ուրեմն, շրջանը մատնվել էր անտերունչության, իսկ Գյանջումյանն էլ իր հանգիստն էր անցկացնում որևէ հանգստյան գոտում` չմտածելով, որ Հայաստանի դեմքն է Կենտրոնը, որ նրանից է սկսվում ծանոթությունը մեր երկրի հետ:

Բայց այս ամենից զատ, ինչպես տեղեկացնում են իրազեկ աղբյուրները, այլ պատճառներ էլ կան, բացահայտվել են մի շարք անօրինական հողհատկացումների փաստեր...