Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը


Ֆրանսիա Ս.թ. մարտի 10-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնեց Ֆրանսիա: Մարտի 12-ին պատվիրակությունը հանդիպեց Ֆրանսիայի պաշտպանության նախարար տկն. Միշել Ալիո-Մարիի և Ֆրանսիայի Բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ժան-Լուի Ժորժելինի հետ: Այցի շրջանակներում նախարարն այցելեց Ֆրանսիայի Պաշտպանության նախարարություն` գրառում կատարելով Պաշտպանության նախարարության «Ոսկե գրքում»: Հայկական պատվիրակությունն այցելեց նաև Ֆրանսիայի Զինվորական ոստիկանության ազգային դպրոց: Մարտի 13-ին Սերժ Սարգսյանը հանդիպեց ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հետ: Մարտի 14-ին պատվիրակությունը վերադարձավ Երևան: Միջազգային լրահոս ՌԴ ԱԳՆ. Իրանի վերաբերյալ նոր բանաձեւ մշակելիս կարեւոր է չվիրավորել Իրանի ժողովրդին ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի վերաբերյալ նոր բանաձեւ նախապատրաստելիս «անհրաժեշտ է թույլ չտալ, որ Իրանի ժողովուրդը տուժի»: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը: Նրա խոսքով, «ՄԱԿ-ի ԱԽ-ում նոր փաստաթղթի մշակման աշխատանքներն ընթանում են Իրանի միջուկային խնդրի կարգավորման վերաբերյալ «վեցյակ»-ի` Բեռլինում ձեռք բերած պայմանավորվածությունների հունով»: Միխայիլ Կամինինն ընդգծել է «վեցյակ»-ի նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների կարեւորությունը, ինչպես նաեւ աշխատանքներն այդ ձեւաչափում շարունակելու կարեւորությունը: Նա նաեւ նշել է, որ կողմերը ելնում են ընդհանուր նպատակներից: «Դա առաջին հերթին վերաբերում է չտարածման ռեժիմի ապահովմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: «Ընդ որում, չպետք է թույլ տալ, որ այդ բանաձեւի պատճառով տուժի Իրանի ժողովուրդը»,- նկատել է Կամինինը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ Արազ Ազիմով.