ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է


 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանն այլևս պատգամավոր չի լինի: Նրա փոխարեն Ավանի թիվ 1 ընտրատարածքում կառաջադրվի Հայկական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանը:

Ռուբեն Հայրապետյանի հեռանալով խորհրդարանն իհարկե չի տուժի, մանավանդ որ պատգամավորի բացակայությունները չափազանց շատ են, նա իսպառ օրինաստեղծ գործունեությամբ չի զբաղվել: Սակայն այս հեռացումով գուցե շահի հայկական ֆուտբոլը` ՀՖՖ նախագահին ստիպելով իր ողջ ուշադրությունը կենտրոնացնել մարզաձևի խնդիրներին, հասնել այն բանին, որ Հայաստանում ակումբային ֆուտբոլը ևս զարգացում ապրի, բարեկարգվեն մարզադաշտերը, նորից կենդանություն առնեն «Կաշվե գնդակի» առաջնությունները, որոնք մեծ ֆուտբոլ տանող ճանապարհի կարևորագույն հանգրվաններն են: Իսկ Մանկավարժականի դեկանն, իհարկե, կկարողանա հաղթել ընտրություններում, որովհետև նրան սատարելու է Հանրապետական կուսակցությունը: