ՇՈՒՇԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԵՐԳԵԼՈՒ


 

Ուշագրավ է, որ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը պատգամավոր դառնալու մտադրության մասին բարձրաձայնեց այն ժամանակ, երբ ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը` երգչուհու հարազատ հորաքույրը, հայտարարեց, որ այլևս չի կամենում զբաղվել պատգամավորական գործունեությամբ:

Գիտենք, որ լուրջ հակամարտություններ կան երգչուհու և հորաքրոջ միջև: Հակամարտությունների պատճառն այն է, որ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն է նշանակվել Ալվարդ Պետրոսյանի որդին` Նարեկ Առուշանյանը` այդ պաշտոնը գրեթե «խլելով» հարազատ քեռուց... Հետաքրքիր է, պատգամավոր դառնալով` երգչուհին այլևս համերգներով հանդես չի՞ գալու, չի՞ մասնակցելու տարբեր շոուների, թե՞ պատգամավորական մանդատն առավել կնպաստի նրա  համերգների ավելացմանը: