ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ


 

Գեներալ Սեյրան-Սեդրակ Սարոյանը խորհրդարանում ամենապասիվ պատգամավորներից մեկն է: Բայց այս հանգամանքը չի խանգարել, որպեսզի նա արդեն իսկ առաջադրվի Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում: Դեռ վերջերս խոսվում էր այն մասին, որ գեներալը մեծ ցանկություն ունի զբաղեցնելու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Սակայն, ինչպես երևում է` նրա  ցանկությունները որևէ աղերս չունեն իրականության հետ: Եվ գոնե պատգամավորական զբաղվածություն ունենալու համար` գեներալը նորից կպայքարի մանդատի համար:

Այս նույն ընտրատարածքում պատրաստվում է առաջադրվել նաև Հակոբ Հակոբյանը` «Ճոյտը», ով արդեն հայտարարել է, որ խիստ մարտական է տրամադրված և ամեն ինչ անելու է, որպեսզի պատգամավոր դառնա: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը ժամանակին հայտնի դարձավ ՕԵԿ-ի դեմ սանձազերծած պատերազմով, որն ավարտվեց մի շարք կրակահերթերով...